livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցային օգտատերերը բաժանվել են երկու մասի: Մի մասը գտնում է, որ այս տարի պետք է չեղյալ հայտարարվի «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններն ու դրա համար նախատեսված բյուջեն ուղղվի սահմանամերձ համայնքների ու դրանց բնակիչների կարիքները հոգալուն: Իսկ մյուսը կարծում է, որ պետք չէ միջոցառումը տապալել, որը տարեցտարի էլ ավելի լայն մասշտաբների է հասնում ու մայրաքաղաքի գլխավոր տոներից մեկն է: Սակայն, հարցն այլեւս ավելորդ է քննարկել, քանի որ Երեւանի քաղաքապետարանն արդեն հրապարակել է միջոցառումների ծրագիրը եւ այն կայանալու է: Ինչեւէ, խնդրին յուրահատուկ լուծում է գտել երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ` նշելով. « «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան»: Ֆեյսբուքյան գրառմամբ` երգչուհին ընդգծել է. «Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:

Իմ կարծիքով Երեւանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:

Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջեւ, խոնարհվում եմ նաեւ մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջեւ, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:

Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երեւանի տոնին մասնակցելու համար:

Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.

Համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) եւ կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:

Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես ե՛ւ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, ե՛ւ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»:

Այո՛, ինչպես ասում են` խոսքերն ավելորդ են, մնում է սպասել եւ տեսնել` տոնակատարման տապալման ջատագովներն արդյո՞ք կմիանան այս կոչին, թե՞ նրանց պաթետիկ հայտարարությունները սահմանամերձ գյուղերին աջակցելու մասին լոկ խոսքեր են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում