livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ անցկացվեց առաջին «Երեւան ՌԱՆԱՐՄ-2015» վազքի միջազգային կիսամարաթոնը, որը կազմակերպվել էր նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Մեկ օրվա տարբերությամբ «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանը եւս կազմակերպեց կիսամարաթոն:

Այն, որ քչերը հասկացան, որ խոսքը երկու տարբեր միջոցառումների մասին էր` փաստ է: Պարզ էր նաեւ մի բան` քաղաքային տրանպորտը գրեթե չէր աշխատում, խցանումները կաթվածահար էին արել փողոցները, իսկ ոստիկանները տեղ-տեղ ցայտնոտի մեջ էին՝ չհասկանալով ինչպես վերահսկել իրավիճակը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնած կիսամարաթոնի մասին, քաղաքապետարանն անշուշտ տեղյակ էր. ավելի վաղ ներկայացվել էր միջոցառման ծրագիրը: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ քաղաքապետարանը չէր կարգավորել տրանսպորտի եւ փողոցների հարցը, կամ ինչո՞ւ Սպորտի նախարարությունը չէր նախատեսել այսօրինակ խնդիրների հնարավոր առաջացումը, որպեսզի նախաձեռներ համապատասխան գործողություններ:
Իհարկե, դրական մի շարք կողմերով նման միջոցառումները միայն ողջունելի են: Ավելին՝ մինչ անցկացումն ամեն բան լավ էր, բոլորը իրենց ներդրած ջանքերի մասին ջանասիրաբար պատմում էին: Բայց միջոցառումների անցկացումից արդեն մի քանի օր է անցել, եւ այդպես էլ որեւէ մեկը ձախողումների մասին չխոսեց: Ավելին. նույնիսկ հստակ չմեկնաբանվեց, թե ի վերջո մարզական կամ այլ առումներով ի՞նչ ստացանք այդ միջոցառումներից, որ գոնե ստացածը տեսնելով՝ մարդիկ «ըմբռնումով մոտենային» Երեւանը երկու օր խցանումների մեջ գցելու ծանրությանը: Իհարկե, կա նաեւ բացատրություն, թե երկու դեպքում էլ նպատակային էր՝ զարգացնել մարզական կյանքը հանրապետությունում, ամրապնդել հայրենիք-սփյուռք կապը: Այդ դեպքում ինչի՞ համար կազմակերպել մի ընդհանուր խառնաշփոթ, որն արվածի բոլոր լավ կողմերը մղում է երկրորդ պլան: Քաղաքապետարանը պնդում էր, որ նախարարությունն իրենց տեղյակ չի պահել միջոցառման անցկացման ծրագրի մասին, Սպորտի նախարարությունն իր հերթին ասում է, որ նախապես միջոցառման կազմկոմիտեն զբաղվել է այդ հարցով: Այս ամենից մեկ բան է հաստատ. համագործակցության մշակույթի ձեւավորման գործընթացը եւս խիստ դանդաղել է մեզ մոտ: Արդյունքում՝ տուժում են բոլոր նախաձեռնությունները, որոնք կարող են շատ ավելի արդյունավետ ու օգտակար լինել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում