livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

Հոկտեմբերի 15-ի կառավարության նիստի օրակարգի 2-րդ հարցով ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գործադիրի հաստատմանը կներկայացվի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանելու եւ ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, սրա անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ եւ դատապարտյալներին ու կալանավորված անձանց տրվող սննդի, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների հատկացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանվել են ՀՀ կառավարության դեռեւս 2003 թվականին ընդունված որոշմամբ, որից հետո միայն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը եւ այն առ այսօր որեւէ էական փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ են եկել հարաբերություններ, որոնք կամ ընդհանրապես չեն կարգավորվում, կամ մասամբ են կարգավորվում:

Պարզվում է, որ ՀՀ օրենսդրությաբ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին թույլատրվում է քրեակատարողական հիմնարկում բնակվել իրենց, մինչեւ երեք տարեկան երեխայի հետ, ավելին` մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց անհրաժեշտ է ապահովել երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներով, սակայն մինչ վերոնշյալ նախագիծը անհրաժեշտ պարագաների ցանկ եւ չափաբաժիններ սահմանված չեն եղել նրանց համար, ուստի` կառավարության որոշման սույն նախագիծը գալիս է լրացնելու այս բացը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում