livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

 «ՓիքսԱրթ» (PicsArt) հավելված-ֆոտոխմբագրից աշխարհում օգտվում է ավելի քան 250 միլիոն մարդ:

Սա թերևս մեր երկրում ստեղծված ամենահայտնի ապրանքանիշն է: Բջջային այս հավելվածի միջոցով հնարավոր է խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ կամ դրանք ստեղծել զրոյից, իսկ հետո խմբագրված կամ ստեղծված ցանկացած արդյունք հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում: Հայկական ծագմամբ այս հավելվածը հաջողությամբ մրցակցում է աշխարհահռչակ խոշոր բրենդների հետ, օրինակ` աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկի` Instagram-ի հետ:

Բայց միլիոնավոր ներբեռնումները, օգտագործողներն ու համաշխարհային ճանաչումը մնացած բոլոր հաջողությունների հետ հեշտությամբ ու միանգամից չեն տրվել: PicsArt սթարթափը համահիմնադիրներ Հովհաննես Ավոյանն ու Արտավազդ Մեհրաբյանը մտահղացել ու հիմնել են 2010 թ., մինչ այդ, սակայն, բավական երկար ճանապարհ են անցել` սկսած 2008-ից, երբ զբաղվում էին տարբեր հավելվածներ, ծրագրեր ու խաղեր ստեղծելով:

«Գաղափարի առաջացումը բավական երկար պրոցես էր: Մենք մինչ այդ ունեցել ենք տարբեր խաղային հավելվածներ, փոքրիկ գործիքներ, ծրագրային հավելվածներ և այլն, ֆոտոյի կամ նկարների մշակման տարբեր ծրագրեր ենք ունեցել ու ժամանակի ընթացքում տեսնելով, թե դրանցից որ մեկն է ավելի լավ գործում՝ բազմաթիվ փորձերից, փորձարկումներից հետո հանգեցինք «ՓիքսԱրթ» ստեղծելուն: Համակարգը նոր գաղափար չէ, դա նկարների ու պատկերների մշակման գործիք է, որից շատ կա, բայց մենք առաջինը ստեղծեցինք հզոր գործիք, որում միացրեցինք բազմաթիվ գործիքներ, որոնք տարբեր նպատակներ ու կիրառություններ ունեին, և մի ծրագրի տակ ունեցանք և՛ նկարչություն, և՛ կոլաժ, և՛ ֆոտոշոփ, և՛ հետագայում նաև ստեղծեցինք համայնք, որտեղ մեր օգտատերերը կարողանում են կիսվել իրենց աշխատանքներով, այսինքն` ձևավորվեց նաև սոցիալական ցանց: Շուկան շատ լավ արձագանքեց, ու մենք բավական մեծ թվով օգտագործողներ ունեցանք»,- պատմեց «ՓիքսԱրթ» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Այս նախագիծը սկսելիս հիմնադիրներն ունեցել են 15 հոգանոց թիմ, այժմ արդեն 150-ից ավելի մարդիկ են

աշխատում ընկերությունում, ընդ որում, ճնշող մեծամասնությունը Հայաստանում է աշխատում: Բուն «ՓիքսԱրթի» ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, իսկ ներկայիս մակարդակին հասնելու համար` ևս 5 տարի: Բայց արդյունքներն ավելի քան խոսուն են. աշխատանքային ու ստեղծագործական թիմը 10 անգամ մեծացնելը նշանակում է, որ ընկերությունը ստեղծել է մոտ 150 բարձր վարձատրվող աշխատատեղ:

"Սթարթափում չես կարող միայն մի գաղափար մտածել ու միայն դրանով հաջողության հասնել, պետք է անընդհատ պատրաստ լինես փոփոխելու, ձևափոխելու այդ գաղափարը` օգտագործողների պահանջներից կամ օգտագործման եղանակից ելնելով, և այլն: Դա տարիների աշխատանք է, երբ վերելքներն ու վայրէջքները շատ սթրեսային են լինում: Բայց հաջողության ամենակարևոր գրավականը ստեղծագործ թիմն է»,- նշում է Հովհաննես Ավոյանը:

 

Իսկ հաջողության հավաստիքը 2014 թ. փետրվարին ընկերությունում Sequoia Capital վենչուրային հիմնադրամի կողմից կատարված 10 միլիոն դոլարի, հունիսին էլ նույն հիմնադրամի ու Insight Venture Partners ներդրումային ընկերության կատարած ևս 15 միլիոն դոլարի ներդրումներն են:

մանրամասները hayernaysor.am կայքում

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում