livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Օրերս Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը եւ որի նպատակն է` Հայաստանում ԼԳԲՏ շարժման ձեւավորումը: Եվ պատահական չէր, որ մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, որ նոր դեմքեր են միացել, ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ներկայանալ:

 

Այս միջոցառմանը ներկա էր մոտ 40 մասնակից: Համացանցում վերոհիշյալ համաժողովի մասին տարածված լուսանկարներում կա նաեւ հայտնի մարզիկ Մելինե Դալուզյանը:

Նշենք, որ տարիներ ի վեր Մելինե Դալուզյանը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում հերքել է այն լուրը, թե ունի ոչ ավանդական կողմնորոշում: Ուրեմն՝ այդ լուսանկարները կե՞ղծ են, թե Մելինեն հաստատում է պարբերաբար գլուխ բարձրացնող այդ լուրերը: Մանրամասները փորձեցինք պարզել անձամբ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻՑ:

- Մելինե, Դուք անընդհատ հերքում էիք Ձեր ոչ ավանդական կողմնորոշման մասին պարբերաբար շրջանառվող խոսակցությունները: Բայց կան լուսանկարներ, ըստ որոնց օրերս մասնակցել եք ԼԳԲՏ համաժողովին:

- Դա իմ անձնական կյանքին վերաբերող հարց է, որի մասին, կներեք, բայց չեմ ցանկանում խոսել:

- Բայց Դուք մասնակցե՞լ եք այդ համաժողովին:

- Ես այդ թեմայով հիմա ոչ մի մեկնաբաննություններ չեմ ուզում տալ ընդհանրապես:

- Այսինքն՝ ո՛չ հերքում եք, ո՛չ հաստատո՞ւմ:

- Այո, չեմ ուզում խոսել:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ համաժողովներին:

- Բայց դեռ ֆորում է եղել, այդքանը կարող եմ ասել:

- Իսկ առհասարակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլության տարածմանը Հայաստանում:

- Այսպես պատասխանեմ. ԼԳԲՏ անձանց իրավունքները հենց մարդու իրավունքներն են: Կներեք, բայց այլեւս չեմ ցանկանում այս թեման շարունակել, ցտեսություն:

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ

Իսկ թե ինչու էր Հայաստանում անցկացվող առաջին նմանատիպ ֆորումը տեղի ունեցել հենց Լոռու մարզում, փորձեցինք հետաքրքրվել մարզպետ Արթուր Նալբանդյանից, ով նկատեց.

- Ես անտեղյակ եմ համասեռամոլների համաժողովից եւ Ձեր հարցին որեւէ ձեւով չեմ կարող պատասխանել:

- Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում նման երեւույթների տարածմանը Հայաստանում:

- Ես այդ համաժողովից տեղյակ չեմ, ի՞նչ ասեմ...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում