livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

Դեռ ամիսներ առաջ ռուս նշանավոր ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ` նվիրված ռուս բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովին: Ըստ ռեժիսորի, մի քանի մասից բաղկացած ֆիլմում կներկայացվի Ա. Գրիբոյեդովի կենսագրության բոլոր մանրամասները, ինչպես նաեւ նրա սպանության իրական պատվիրատուներին, որոնք եղել են ոչ թե մուսուլմաններ, այլ անգլիական կառավարության լրտեսներ:

Ն. Միխալկովն իր նոր ֆիլմի սցենարը գրել է 1985 թվականին, սակայն ինչպես նշել է իր հարցազրույցներում, ֆիլմի նկարահանման աշխատանքներին ընթացք չի տվել, քանի որ սկսվել է Արցախյան պատերազմը, իսկ ֆիլմը պետք է նկարահանվեր Արցախում: Հերթական ֆիլմ, որը շատերի համար հետաքրքիր կլինի, մանավանդ որ ռեժիսորի խոսքով` Գրիբոյեդովի մասին տեղ են գտել այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի են դարձել վերջերս հայտնաբերված փաստաթղթերից:

Սցենարի հետաքրքրությունից զատ, նկարահանվող ֆիլմում կա մեկ «հետաքրքիր» հանգամանք եւս: Ըստ ադրբեջանական կեղծարարների, այս ֆիլմով Ն. Միխալկովը պետք է ցույց տա, որ իբրեւ Արցախը եղել է ադրբեջանական տարածք, իսկ հայերն այնտեղ եկել են ավելի ուշ եւ չեն համարվում բնիկներ: Այս լուրերն սկսեցին տարածվել, երբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը Միխալկովին Բաքվում պարգեւատրեց շքանշանով` Ադրբեջանի եւ Ռուսաստանի մշակութային ոլորտում մեծ ներդրում ունենալու համար: Հետո ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ հայտարարեցին, որ Միխալկովի նոր ֆիլմի նկարահանման համար Ալիեւը հատկացրել է խոշոր գումար: Նման խոսակցություններ շրջանառվում են միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ Ն. Միխալկովն իր հարցազրույցներից որեւէ մեկում չի նշում, որ Արցախը ադրբեջանական տարածք է եղել: Փաստորեն Ալիեւը ռուս ռեժիսորին «բարեկամության» շքանշան հանձնելով, փորձում է վերջինիս օգտագործել իր ցանկությունների իրականացման համար: Այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք նման «բարեկամություն» պետք է օսկարակիր Միխալկովին:
Այնուամենայնիվ, եթե Միխալկովը հանկարծ ընդառաջի Ալիեւի ցանկություններին եւ փորձի Գրիբոյեդովի մասին պատմող ֆիլմով նաեւ կեղծել պատմությունը, ապա առաջին հերթին կվտանգի իր` պրոֆեսիոնալ ռեժիսորի համբավը: Բացի դրանից, նման ֆիլմ նկարահանելուց առաջ մի պահ պետք է մտածել` կեղծ փաստն ունի նաեւ բազմաթիվ հակափաստարկներ, որոնք գտնվում են արխիվներում: Մեկ հանգամաք եւս` Արցախի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ իրենց տարածքում նկարահանվի իրենից կեղծիք ներկայացնող որեւէ ֆիլմ:
Հուսանք` ադրբեջանական կեղծ լուրերին վերջ կդնի անձամբ Ն. Միխալկովը եւ հրապարակայնորեն կհայտարարի, որ չի պատրաստվում Ալիեւի ձեռքին դառնալ գործիք:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում