livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

eurotesilՄայիսին Բաքվում կայանալիք"Եվրատեսիլ 2012՚"ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հունվարի 18-ին"Եվրատեսիլի՚"պաշտոնական կայքում ի հայտ է եկել Բաքվում կայանալիք մրցույթի մասնակից 42 երկրների ցուցակը, որտեղ կա նաեւ Հայաստանի անունը, որի համար մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանը: Այս կապակցությամբ Z-S կենտրոնն անց է կացրել սոցհարցում Երեւանում` 100 հոգու շրջանակում: Նշենք, որ խոսակցություններ կան այն մասին, որ այս մրցույթին կմեկնի երգչուհի Սիրուշոն: Հայաստանի` Բաքվում "Եվրատեսիլի՚" մասնակցության մասին իրենց կարծիքներն են հայտնել մեզանում հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչները, ինչպես նաեւ` շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնց պատասխաններից հետո կներկայացնենք մեր քաղաքացիների պատասխանները:

 ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ."Կարծում եմ, որ ամեն դեպքում մշակութային միջոցառումները` անկախ նրանից, թե որտեղ են անցկացվում, դա հնարավորություն է` ներկայացնելու մեր բազմադարյա մշակույթը եւ անկախ այն բանից, թե որտեղ է այն տեղի ունենում, նույնիսկ` թշնամու տարածքում, միեւնույն է, մշակույթը մնում է մշակույթ, իսկ մեր մշակույթը միշտ էլ անպարտելի է եղել: Մրցույթները դրանք սովորական մրցույթներ են, որոնք միշտ ավելի շատ դրական բաներ են պարունակում եւ, իհարկե, ադրբեջանցիները համը կհանեն կամ զերծ չեն մնա վայրենություններից, բայց ամեն դեպքում, եթե մասնակցենք, ապա գնահատողը լինելու է եվրոպացին, այլ ոչ թե ադրբեջանցին: Իսկ վերաբերմունքի առումով, կասկած չկա, որ վայրի կլինի, ինչպես վերաբերվեց սպորտսմենի հետ քաղաքական դաշտում. դա կվերաբերվի նաեւ մեր երգիչներին":

 ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ."Եվրատեսիլ՚" մրցույթը տասնյակ տարիների պատմություն ունեցող ու թերեւս եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթն է: Ուստի, իմ անձնական կարծիքով` նման հնարավորությունը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել, մանավանդ, երբ տվյալ դեպքում երգիչը ներկայացնում է հայ երգարվեստը:

 Այս համատեքստում տեղին է ասել ՀԱՕԿ-ի նախագահ պրն Գագիկ Ծառուկյանը` մարզիկներին մշտապես ոգեշնչելու փաստը, որ անկախ նրանից, թե որ երկրում հանդես կգան մեր մարզիկները, պիտի լավ ներկայանան մրցումներին եւ բարձր պահեն մեր եռագույնի պատիվը, ինչպես բազմիցս դա արել են ե°ւ Թուրքիայում, ե°ւ Ադրբեջանում: Եթե կա միջազգային ձեւաչափի մրցույթ, ապա պիտի մասնակցենք եւ բարձր պահենք մեր երկրի, մեր երգարվեստի պատիվը՚:

 Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ."Ես դրա մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում, եւ ի՞նչ պարտադիր է այս անգամվա մասնակցությունը Բաքվում, ի՞նչ դրական էմոցիաներ պետք է ստանանք դրանից: Եթե մասնակցությունը պարտադիր է` թող մասնակցեն, բայց ես երբեք չէի մեկնի այս պահին այնտեղ` երգելու համար: Ճիշտ է, քանի տարի է` մենք այդ մրցույթին մասնակցում ենք եւ ունենք լավ եւ շատ լավ ցուցանիշներ, ես նույնիսկ Էմիի մեկնելն ու մասնակցությունը վատ ցուցանիշ չեմ համարում, բայց կարելի էր այս տարի չմասնակցել, քանի որ գնալով այնտեղ պետք է զգան, թե դահլիճից ինչպիսի թշնամական վերաբերմունք է գալու դեպի երգիչը կամ երգչուհին, դա հաճելի չի լինելու: Կոնկրետ ինձ համար գնալ-չգնալու մեջ մեծ տարբերություն չկա, բայց չգնալու դեպքում աշխարհը չի քանդվի՚:

 ԱԳՆ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ."Կարծում ենք, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, եւ մեր կարծիքը համապատասխանում է որոշումն ընդունած պետական մարմնի կարծիքին՚:

 Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու ԳԱՅԱՆԵ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ."Մշակույթի նախարարությունը"Եվրատեսիլի՚ հետ կապ չունի, եւ նախարարությունը այստեղ որեւէ անելիք չունի, դա շոու է, եւ մեր նախարարությունն այնտեղ անելիք չունի: Ես չեմ կարծում, որ պետք է այս դեպքում որեւէ կարծիք արտահայտել այդ շոուի մասին":

 evrotesil1Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ."Մեծ թեմաները, բանակի խնդիրները թողած` ընկել ենք"Եվրատեսիլի՚ հետեւից:"Եվրատեսիլն՚ ի՞նչ է, որ այդքան կարեւորում ենք: Երեխա ենք կորցնում ամեն օր բանակում` առաջին գծերի վրա, դրա մասին պետք է մտածել: Իմ ուղեղը միայն այդ ուղղությամբ է աշխատում":

 Երգչուհի ԷՄՄԻ."Պետք է ոչ միայն մասնակցել, այլեւ այնքան լավ պատրաստվել, որ, իրոք, այնտեղից լավ արդյունքներով վերադառնանք՚" Նա առաջարկում է նաեւ, որ մեր երկիրը ներկայացնի տղա երգիչներից որեւէ մեկը, օրինակ` Էրիկը, Ռազմիկ Ամյանը, Մհերը: Երգչուհին այս տարի հաստատ չի մասնակցի"Եվրատեսիլին՚, բայց մյուս տարիներին մասնակցելու ցանկություն կլինի:

 Երգչուհի ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ ճիշտ է համարում մրցույթին մասնակցելը, եւ հավանական թեկնածուների շարքում նա չի տեսնում ներկայացուցիչներ շոու-բիզնեսից:

 Empyray ռոք-խմբի վոկալիստ ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ընդհանրապես չի հետաքրքրում ո'չ"Եվրատեսիլը", ո'չ էլ այդ մրցույթին մեր մասնակցել-չմասնակցելը: Նա կցանկանար, որ Հայաստանը ներկայացներ նա, ով կգնար ո'չ հաղթելու, ո'չ պարտվելու, այլ պարզապես լավ ելույթ ունենալու համար, եւ տալիս է"Դորիանս՚" եւ "Ռեինկարնացիա՚" խմբերի անունները:

Իսկ երեւանցիները այս տարվա Բաքվում անցկացվելիք"Եվրատեսիլ՚" մրցույթի մեր մասնակցության համար տվել են հետեւյալ պատասխանները:

 1. Պետք է բոյկոտել արյունոտ Բաքվին, մինչեւ չդադարեցնի հայատյաց քաղաքականությունը` 37%:

 2. Գոնե այս օրերին, երբ լրանում է Բաքվի ջարդերի 20-ամյակը, Հայաստանը չպետք է իր համաձայնությունը տար` 23%:

 3. Հայաստանը պետք է մասնակցի եւ փորձի հաղթանակ բերել` 16%:

 4. Երաժշտությունը պետք է տարանջատել քաղաքականությունից, հետեւաբար պետք է մասնակցել համաեվրոպական միջոցառմանը` 11%:

 5. Պետք չէ ամեն ինչում թշնամանք դրսեւորել` 3%:

 6. Դժվարացել են պատասխանել` 10%:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում