livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան մեջ մեղադրվող «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, ով օրեր առաջ դատարանից միանգամից հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբի ախտանշանով, արդեն դուրս է գրվել, վիճակն անհամեմատ լավ է, տանն է շարունակում բուժումը ստանալ:

Այս մասին zaruhi.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը` հավելելով.

- Մի քանի օրից արդեն լիովին կապաքինվի եւ կկարողանա մասնակցել քննչական գործողություններին, մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ այս գործը շուտ ավարտվի: Բուժվելուց հետո կվերադառնա իր աշխատանքին:

Հիշեցնենք, որ մանկաբարձ-գինեկելոգը հունվարի 22-ին ձերբակալվել էր, սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, և անմիջապես դատարանում հանկարծակի պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել հիվանդանոց: Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհու մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը:
նշենք, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովի եզրակացության՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
Այնինչ կինն ունեցել է բարձ ջերմություն, սակայն Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է նրան հոսպիտալացնել:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում