livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

mar3Օրերս՝ փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future» (լուսավոր ապագա) կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին:

Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով  իր հետ անապահով հայ երեխաների համար բերել էր բարեգործական օգնություն` հագուստի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և կազմակերպություններ:

mar2

Շոու ծրագրի շրջանակներում, որը վարել էր  Լուսինե Փիլոյանը, անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա, պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն են ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը:


Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։mar1

«Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով»։mar

Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ՝ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», - ավելացրել է Մարիամը։

Բարեգործական միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։

Միջոցառման լուսաբանմանն աջակցում են մի շարք հոլանդական և հայկական լրատվամիջոցներ։
Ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում