livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Այն, ինչ պրոպագանդում էր ԱՄՆ-ն, այսօր ինքն է փորձում ազատվել դրանից:

Այս օրերին ամենաքննարկվող «Օսկար» ամենամյա 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հատկանշական էր կազմակերպիչների դրած կոնտեքստը: Մինչ «Օսկարի» ժյուրիի անդամներին դեռեւս ամիսներ առաջ սկսել էին մեղադրել ռասիզմի մեջ, քանի որ անվանակարգերում սեւամորթներ չկային, «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նույն սեւամորթ հաղորդավարը` դերասան Քրիս Ռոքը բարձրաձայնեց հոլիվուդյան աստղերի հոռի կողմերի մասին ու մատնանշեց, թե ինչի դեմ է պետք պայքարել` չստեղծելով արհեստական խնդիր, քանի որ ինչ-ինչ, բայց ռասիզմ, իսկապես, հոլիվուդյան մեգաաստղերի շարքերում դժվար է պատկերացնել: Ըստ Քրիս Ռոքի. «Այսօր ֆիլմում գլխավոր դերասանուհու դերը ստանալու համար պայքարում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Կան տղամարդ դերասաններ, որոնք կորցրել են իրենց դիմագիծը»: Եվ ընդհանրապես, ողջ մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դերասանը շարունակեց ծաղրել համասեռամոլությունն ու ցույց տվեց, որ պետք է պայքարել դրա դեմ: Ավելին` առաջադեմ «Օսկար» մրցանակաբաշխությունը Տարվա լավագույն դերասան անվանակարգում «Օսկարը» հանձնեց Լեոնարդո Դի Կապրիոյին («Փրկվածը» ֆիլմի համար), մինչդեռ նույն անվանակարգում լուրջ մրցակից էր դիտարկվում նաեւ իր` տրանսսեքսուալիստի կերպարով Էդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը» ֆիլմի համար): Եվ սա դեռ ամենը չէ, մինչ հայաստանյան իրականության մեջ փորձում են խցկել կանանց նկատմամբ բռնություն տերմինը ու ֆեմինիստական շարժում հրահրել, նույն «Օսկարում» ողջ աշխարհը տեսավ բռնության դեմ պայքարի յուրատեսակ ակցիա, որտեղ պայքարի շեշտադրումը` ընդհանրապես բռնությունն էր: Այսքանից հետո, հարց է առաջանում. եթե ԱՄՆ-ն փորձում է մաքրել իր տարածքը ախտածին երեւույթներից, ապա ինչո՞ւ ենք մենք օտար աղբը տեղավորում մեր իրականության մեջ ու մեր ընտանիքներում:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում