livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովների հրավիրած լսումների ընթացքում ներկայացվեց «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված 2016-2018 թթ. ազգային ծրագիրը»:

Այն նպատակ ունի պահպանել ծնելիության ներկայիս ցուցանիշները եւ կանխարգելել հետագա նվազման վտանգները: ՀՀ Առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով`Հայաստանը զարգացած երկրների շարքում ծնելիության ցուցանիշներով առաջ է, սակայն միտումներ կան, որ հետագայում այդ ցուցանիշները կրկնակի կնվազեն: Ոլորտի պատասխանատուն փաստեց, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշները 90-ական թվականների համեմատ նվազել է, այսպիսով, եթե 90-ականներին Հայաստանում տարեկան ծնվում էր 80 հազար երեխա, ապա այսօր գրանցվում է 40-42 հազար ծնունդ. «Այսօր ծննդօգնության ոլորտում ծախսվում է 8,5 մլրդ դրամ, որն ապահովում է 43 հազար ծնունդ: Ծրագիրը, որը ներկայացնում ենք , տպավորություն է ստեղծում, թե ապահովելու ենք 13 հազար երեխայով ավելի ծնունդներ: Առաջարկել ենք ոլորտին հատկացնել 14 մլրդ դրամ`միայն ծննդօգնության համար: Սակայն կարիքները ճիշտ գնահատելու դեպքում, կարող ենք համոզվել, թե ինչ ազդեցություն կունենա առողջապահությունը, եթե ապահովվի 2,5 տոկոս աճ»,-նշեց Արմեն Մուրադյանը: Ներկայացնելով փորձագիտական գնահատականները, պարոն Մուրադյանը նկատեց, որ 2035 թվականին մայրական հիմնական ներուժը նվազելու է, քանի որ 90-ականների սկզբին ծնված 80 հազար երեխաներից 40 հազար աղջիկներին, ովքեր հիմա 26 տարեկան են, գալու են փոխարինելու 15 հազարանոց բանակը, այսինքն`2000-ականներին ծնված երեխաները 30 հազար էին, ստացվում է` մայրանալու պատրաստ մարդկանց թիվը կլինի 15 հազար:

Արմեն Մուրադյանը առանձնացրեց այն հիմնական պատճառները, որոնց հետեւանքով նվազում է ծնելիության մակարդակը.«Առաջինը` սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք կարող են ազդել ծնելիության վրա, երկրորդը` արժեհամակարգն է, երրորդը`ժողովրդագրական ցուցանիշները: Իհարկե սոցիալ-տնտեսական խնդիրներն ուղղակիորեն եւ անպայման խնդիր չեն կարող դիտվել, հաշվի առնելով այն, որ շատ բարեկեցիկ երկրներում յուրաքանչյուր ընտանիքում ծնվում է մեկ երեխա: Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի առնվազն երեք երեխա: Սա արդեն կապված է արժեհամակարգի հետ: Փաստացի այն երկրները, որոնք սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեն շատ երեխաներ կարող են ունենալ»,-շեշտեց Ա. Մուրադյանը եւ հավելեց, որ այսօր Հայաստանում հիմնականում ծննդաբերում են 26 տարեկան կանայք: Ինչը ենթադրում է, որ արդեն ժամանակն է ստեղծել այն բարենպաստ պայմանները, որոնց կխթանեն ծնելիության աճին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում