livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Ապրիլի 6-ին Երեւանում կանցկացվի «ՄԻՍՍ ՀԱՅՔ-2016» գեղեցկության մրցույթ, որին կարող են մասնակցել միայն հաշմանդամություն ունեցող աղջիկները:

Տարբեր հաշմանդամություն ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հասարակության լիիրավ անդամ դարձնելու նպատակով 2004 թվականից սկսած հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն անցակցնում է մրցույթը: Նախկինում մրցույթն ամենամյա էր, սակայն վերջին տարիներին անցկացվում է երկու տարին մեկ անգամ: «Ունիսոն» հ/կ-ի նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով` տարիների ընթացում մրցույթի նկատմամբ մեծացել է հասարակության հետաքրքրությունը. «Ամեն տարի մրցույթին մասնակցում են հաշմանդամություն ունեցող 40 աղջիկներ: Ունենք մասնակիցներ նաեւ մարզերից: Ի դեպ, 2014 թվականին մրցույթում հաղթած մեր գեղեցկուհին այսօր աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, նա դարձել է նախարարության դեմքը»,- «Զարուհու» հետ զրույցում նշեց Ա. Ալավերդյանը: Մրցույթի եզարփակիչ փուլ կանցնեն 10 գեղեցկուհիներ, սակայն կհաղթի միայն մեկ: Արմեն Ալավերդյանը հիշեցրեց` մցույթը «դաժանա է» լինելու իր կանոններով. «Բոլոր մասնակիցները պետք է գիտակցեն մի բան, որ սա մրցույթ է, որտեղ հաղթելու է միայն մեկ հոգի: Բայց մենք գիտենք, որ մեր բոլոր աղջիկները գեղեցիկ են»,-հավելեց Ա. Ալավերդյանը:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող գեղեցկուհիներն ընտրեն իրեն լավագույն լուսանկաներից երկուսը եւ ուղարկեն «Ունիսոն» Հ/կ-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ մարտի 28-ն է: Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած աղջիկներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում