livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Հայաստանում տղա երեխա ունենալու անհագուրտ ցանկություն եղել է բոլոր դարերում: Եվ հենց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները մեր երկրում կազմում են մեծ թիվ:

Միայն Վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է սեռով պայմանավորված հղիության մոտավորապես 7200 արհեստական ընդհատում, այսպես կոչված՝ սելեկտիվ աբորտ: Ի դեպ, տարեկան մեր երկրում չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: 1990-ականների վերջերից ՀՀ ազգային վիճակագրական տվյալներում սկսեց նկատվել նորածինների սեռերի անհամաչափություն: Սելեկտիվ կամ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տղա և աղջիկ երեխաների թվի հավասարակշռությունը տարիներ շարունակ խախտված է: Բնականոն է 100 աղջիկ/102-106 տղա հարաբերակցությունը, իսկ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում այդ թիվն այսպիսին է` 114 տղա/100 աղջիկ:

 << Նորածինների սեռերի համամասնության առաջին շեղումը մեզ մոտ նկատվել է 1993 թ-ից: Այն իր առավելագույն նիշին է հասել  2000-2001 թթ-ին, երբ մեր երկրում 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993 թ-ից սկսած, Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է միջինը 120 տղա` 100 աղջկա դիմաց: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմա է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը>>,-մեջբերում է մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Սահակյանը:

Ըստ նրա՝ Սելեկտիվ աբորտների մասին Հայաստանում սկսեցին խոսել համեմատաբար վերջերս: Սեռերի անհամամասնությունը կարող է բերել մի շարք այլ հիմնախնդիրների` ժողովրդագրական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական;

Կատարվել է հետազոտություն եւ եկել են այն եզրահանգման, որ եթե այսպես շարունակվի, ապա 2060 թվականին ՀՀ-ում մեկ տարում չծնված աղջիկների թիվը կհասնի 2000-ի, այսինքն` չի ծնվի մոտ 100 հազար կին, պոտենցիալ մայր:

Մեզ հետ զրուցում 38-ամյա տիկին Լենան պատմեց, թե ինչպես են տանն իրեն բառիս բուն իմաստով ստիպել առաջին աղջկանից հետո 5 անգամ աբորտ անել.<<Սկեսուրս ասել էր, որ իրենց տանն անպայման պետք է տղա թոռները շատ լինեն. Իմ առաջնեկը աղջիկ էր, նրա ծնունդից հետո չանցած մեկ տարի կրկին հղի էի, 12 շաբաթականում ինձ ասացին, որ աղջիկ ենք ունենալու, բայց սկեսուրս ինձ տարավ աբորտի և այդպես ևս չորս անգամ: Արդյունքում ինչ ստացվեց, որ այսօր ես ունեմ առողջական մի շարք խնդիրներ և պետք է շարունակեմ բուժվել, հետո կհղիանամ, թե ոչ՝ Աստծուն է հայտնի>>:

Խնդրին անդրադարձել են նաեւ միջազգային կառույցները:  Ի դեպ՝ համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձանց կողմից ապօրինի աբորտ կատարելը, ըստ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի, քրեորեն պատժելի արարք է եւ պատժվում է ընդհուպ մինչեւ ազատազրկում մեկ տարի ժամկետով: Ցավալի է, բայց փաստ, որ Հայաստանի շուրջ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ7200-ը կանխել են հատկապես  աղջիկ երեխաների ծնունդը` աբորտ անելով: Ըստ տարբեր մասնագետների գնահատականների սելեկտիվ աբորտը սպանություն է առանց պատժի:

Ըստ Իրինա Սահակյանի աբորտը կնոջ օրգանիզմի համար լուրջ սթրես է, իսկ երեխան, որը պետք է զարգանա մայրական արգանդում Աստծո պարգև: Յուրաքանչյուր կին պետք է գիտակցի, որ մայրական բնազդը, քնքշանքը, երջանկությունը միայն երեխայի սեռով չի պայմանավորված: Բացի մեր երկրում կան հազարավոր ամուսնական զույգեր, ովքեր փափագում են մայրանալ, բայց ճակատագրի դաժան հարվածով նրանք չենք կարողանում, բայց հույսները չկորցրած շարունակում են աղոթել, բուժվել և հուսալ, որ մի գեղեցիկ օր իրենց տունն էլ կլցվի մանկան ճիչով:

Ս. Ա

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում