mankՄարտի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ <Ավետիս> մանկապարտեզի ավագ խմբի ելույթը` նվիրված ազգային արվեստին:


Ավագ խմբի սաների կատարմամբ հնչեցին հայկական ազգային երգեր եւ ներկայացվեցին ծիսական պարեր: Մանկապարտեզի տնօրեն Ռ. Ավետիսյանը իր խոսքում կարեւորեց ազգային ինքնության պահպանման անհրաժեշտությունը` շեշտելով մանկապարտեզի դերը նոր սերնդի դաստիարակման գործընթացում: