livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

artur-griroyanԵրգահան Ռուբեն Հախվերդյանը ասուլիսներից մեկում կրկին "հիշել" էր Երգի պետական թատրոնը (ԵՊԹ): Նա հռետորական հարց է տվել, թե ինչ է տվել Երգի պետական թատրոնն այս տարիների ընթացքում: Երբ այս հարցով դիմեցինք ԵՊԹ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, նա ասաց.

 -Սերունդներ է տվել, որ քո երգերը երգեն, հենց ամենասկզբից էլ իմ սերունդներն են երգել քո երգերը: Քեզ համար էլ են երգել, երբ դու հիվանդ էիր: Չեմ հասկանում, թե ինչ է ուզում նա: Հիվանդ ժամանակ առաջինը, որ իրեն ձեռք է մեկնել, Երգի թատրոնն է եղել. իր համար բարեգործական համերգներ է արել, գումար հավաքել, տվել, որ բուժվի... Թող "Տասը միլիոն հայ", "Շուշի" երգերը լսի, որը ազգի համար է, այս ընթացքում հայրենիքի համար մի երգ գրի: Կարո՞ղ է...

 - Ինչ-որ անձնական խնդիր ունե՞ք Հախվերդյանի հետ, որ երեք ամիսը մեկ Ձեզ եւ Ձեր թատրոնն անընդհատ "հիշում" է:

 

 - Բոլորովին. նախանձն է...

 - Մի քանի ամիս առաջ, երբ Հախվերդյանն էլի "հիշել՚"էր Ձեզ եւ թատրոնը, խորհուրդ տվեցիք գա թատրոն եւ տեսնի, թե ինչ եք անում: Եկե՞լ է:

artur-griroyan1 - Ո՛չ, չի եկել: Թող գար, Կոմիտաս լսեր, կհասկանար, թե ինչ է տվել թատրոնը: Թատրոնն ի՞նչ է տվել: Շուշան Պետրոսյան է տվել, Նունե Եսայան, Արամո-Էմմա, Գրիգոր Աղախանյան-Իդա է տվել: Ոսկե սերունդ է տվել` Վարդուհի Վարդանյան, Ալլա Լեւոնյան, Զարուհի Բաբայան, Արսեն Սաֆարյան է տվել: Թող մեկն ասի, որ նրանք անգրագետ երգիչներ են: Նա ուղղակի չի հասկանում Երգի պետական թատրոնի եւ շոու-բիզնեսի տարբերությունը: Նորից եմ իրեն հրավիրում մեր թատրոն: Եթե նա իսկապես ուզում է հասկանալ, թե ինչ է տվել Երգի պետական թատրոնն այս քաղաքին, թող իր տղամարդկությունը վերցնի, գրկի ձեռքն ու մտնի թատրոն, իմանա, թե ինչ է տալիս: Եթե բան ունի ինձ հետ խոսելու, թող զանգի ինձ, ոչ թե թերթերով ու ասուլիսներում ասի: Ի տարբերություն իրեն` ես ասուլիսներ չեմ տալիս, գործով եմ զբաղված: Իսկ ինքը, անգործությունից դրդված, գնում այս ու այն կողմ ու խոսում է: Թող գործ անի հայրենիքի համար: Ես, օրինակ, գրել եմ 20-ամյակի բանակի երգը, Շուշիի 20-ամյակի երգը: Ի՞նչ է գրել ինքը վերջերս:

 - Հախվերդյանն ասում է, որ այսօր համարյա թե չունենք երգ գրողներ, միայն մեկ հոգի է` Ռուբեն Հախվերդյանը:

 - Ինքն իր մասի՞ն է ասում... Մեղք է...


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում