livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

eurovisionՀայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու 2012թ. մայիսի 22-26-ին Բաքվում կայանալիք ՙԵվրատեսիլ-2012՚ երգի միջազգային մրցույթին: ՙԵվրատեսիլ՚-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ավելի ուշ կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է ընտրվելու Հայաստանը ներկայացնող մասնակիցը, եւ ով է ներկայացնելու մեր երկիրը:

 Այդ որոշմանը հետեւեցին Հայաստանի հնարավոր ներկայացուցչի վերաբերյալ քննարկումները: Մեր երգիչները, երգչուհիները հիմնականում ողջունում են այդ որոշումը, ավելին` հնարավոր թեկնածուների անուններ են տալիս: Իսկ, օրինակ, հոլանդահայերի Dear Angel կազմակերպությունը հայտարարություն է տարածել` առաջարկելով արմատներով արցախցի, նախկին բաքվեցի, այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լուսիա Մունի (Բաբայանց) թեկնածությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ՙԱդրբեջանական ջարդերից մազապուրծ փրկված երգչուհին իր խոսքն ունի ասելու Բաքվում, խոսք, որ առաքելություն է` բարությամբ եւ երգով հաղթելու աշխարհը՚:

 Իսկ մենք պարզապես զարմանում ենք, որ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի տարելիցի օրերին նման քննարկումներ են ծավալվում: Եվ ի՞նչ ՙբարության՚ ու ՙերգով աշխարհը հաղթելու՚ մասին կարող է խոսք գնալ ազերիների դեպքում: Դե, գուցե հոլանդացիներին Բաքվում կայանալիք գեյ-շքե՞րթն է հետաքրքրում:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՄԵԶ ՊԵ՞ՏՔ ՉԷ

Խոսեցինք Բաքվի ջարդերի մասին եւ հիշեցինք Ցեղասպանությունը: Հիշելու նաեւ այլ պատճառ կա. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնողfilmօրինագծից բացի, այս օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաեւ Սյուզան Խարտալյանի ՙՏատիկիս դաջվածքները՚ (Grandma’s Tattoos) ֆիլմը:

 ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ` թուրքական լրատվամիջոցները գրում են. ՙՖրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիային հերթական հարվածն արաբական ՙԱլ Ջազիրա՚ հեռուստաալիքը հասցրեց` հեռարձակելով Սյուզան Խարտալյանի ՙՏատիկիս դաջվածքները՚՚: Հիշեցնենք, որ այդ ֆիլմը հունվարի 12-18-ը ցուցադրվել է արաբական հեղինակավոր Al-Jazeera հեռուստաալիքով: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915թ. Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ: Թուրքական լրատվամիջոցները գրել են, թե, իբր, ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ՙքարոզարշավ է՚, եւ ՙամեն ինչ միակողմանի է՚ ներկայացված:

 Այստեղ էլ զարմանալու բան կա. մինչ այժմ այդ ֆիլմը Հայաստանում չի ցուցադրվել, եւ ֆիլմի հեղինակներին նույնիսկ նման առաջարկ էլ չի արվել: Բանակի, Արցախյան ազատամարտի մասին սիրողական ֆիլմերը, զանազան անմակարդակ հեռուստասերիալները երեւի մեզ ավելի օգտակար են:

ՙ

'ԵՍ ԷԼ ԿԼԱՓԵՄ՚

HaxverdyanԵվ, փոխանակ նման լուրջ հարցերի մասին մտածեն ու խոսեն մեր մշակույթի ներկայացուցիչները, իրենց մտավորական համարողները, հերթական բազարային բանավեճն են ծավալում:

Երգահան, երգիչ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ հայտարարեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի. ՙԵթե երբեւէ դառնամ որեւէ կուսակցության անդամ, ապա` կանաչների: Ժամանակին կանգնած եմ եղել Վահանի (Հովհաննիսյան.- Ռ.Թ.) կողքին, որովհետեւ նա իր ինտելեկտով շատ ավելի բարձր էր, քան մեր երեք նախագահները միասին վերցրած: Վահանը խմում ա, բայց գոնե չի ուռում՚: Նա նշեց, որ ինքը շարունակում է համակրել Դաշնակցությանը, սակայն կոալիցիային անդամակցությունը նրան դուր չի եկել: Նա մտերիմ է ՙԺառանգության՚ ներկայացուցիչների հետ: Սակայն ՙմինչեւ խորհրդարանը չփոխվի, ոչինչ չի շտկվելու, Ազգային ժողովում շատերի դեմքերը բութ եւ անհասկանալի են. ոնց որ հենց նոր խաշ կերած եւ չմարսած լինեն՚:

 Ապա մտնում է գործադիր ոլորտ. ՙՄեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է մշակույթը: Ես ինձ եմ տեսնում մշակույթի նախարարի պաշտոնում, եթե առաջարկեին... Ես էլ կլափեմ. համակարգն է այդպիսին: Եթե ես գնամ եւ չլափեմ, ապա ինձ էլ դուրս կհանեն՚:

 Եվ վերադառնում է երգարվեստի բնագավառ. ՙՄեսրոպ Մաշտոցի կոչում են տալիս Ալլա Պուգաչովային, ով ոչ միայն նողկալի երգչուհի է, պոպսայի հիմնադիրը, այլեւ այնքան կայուն երեւույթ չէ, որ Մեսրոպ Մաշտոցը, ով մեր սրբերի կարգին է դասվում, կախվի, ներողություն արտահայտությանս, նրա կրծքավանդակից: Բացի այդ, եթե Մաշտոցը նրան տեսներ, չէր ցանկանա նրա հետ մերձենալ՚:

 Բայց նա լավ գիտի իր արժեքը. ՙԱյսօր մենք երգ գրող համարյա չունենք, միայն մեկ հոգի` Ռուբեն Հախվերդյանը: Երգիչներն էլ են սարսափելի: Ի՞նչ է տվել Հայաստանի երգի պետական թատրոնը...՚:

 Իսկ մենք ուզում ենք հարցնել` ի՞նչ է տվել հայ երգարվեստին վերջին տարիներին (ընդգծում ենք` վերջին տարիներին) Ռուբեն Հախվերդյանը, ում խոսքերից հաճախ պարզապես օղու կամ էլ գարեջրի հոտ է գալիս:


Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում