livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

ejԱյսօր նորաձեւ է դարձել բնապահպանության մասին խոսելը, ու դա հիշեցնում է 80-ականների վերջերը, 90-ականների սկիզբը: Եվ ամենաշատ խոսվում է Թեղուտի անտառների մասին: Դրան «Եժուռնալ» կայքում (ի դեպ, այդ կայքում են ծվարել ամենատարբեր «փորձագետներ», հայտնի ու անհայտ կենսագրականներով մարդիկ, որոնց նպատակը «յուրահատուկ» մտքերով աչքի ընկնելն է) անդրադարձել է նաեւ դերասան ՅՈԺԸ (Սերգեյ Դանիելյան): Բայց մինչ այդ նա հիշել է Ախթալայի հայտնի դեպքերը, երբ «Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրեն, գործարար պարոն Տեր-Պողոսյանը թանկ նվերների դիմաց կենակցում էր տեղաբնակ դեռատի տղաների հետ, ձեռի հետ էլ բիզնես ու բարեգործություն էր անում: Ինչպես տեսնում եք, բարեգործությունը միշտ շատ խորը արմատներ է ունեցել Հայաստանում: Իսկ երջանիկ ծնողներն ուրախանում էին, որ գործարար-բարերարը բնակարան, ավտոմեքենա կամ մի կլորիկ գումար էր տալիս նրանց: Եվ եթե ինչ-որ մեկը չընդվզեր, ապա այդպես էլ շարունակվելու էր: Հարուստ բիզնեսմեն «դյադյան», այսպես ասած, շարունակելու էր փողով «ունենալ» մեր երեխեքին»:

Եվ նա այդ ամենից եզրակացրել էր. «Հայաստանի Լոռու մարզի բնակչության մի մասն այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա: Եթե դա լիներ շարքային այլասերություն, մի բան է, բայց եթե այդ այլանդակությունները ծնվում են մարդկանց դեգրադացիայի և նյութական անկման պատճառով, այ, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է»:  

Մի պահ կանգ առնենք եւ, մտքերի, արտահայտությունների մեկնաբանությունը թողնելով ընթերցողին, հարց ուղղենք դերասանին` իսկ Դուք ի՞նչ եք արել, որպեսզի մարդիկ դեգրադացիայի չենթարկվեն: Ի՞նչ եք արել Ձեր դերերով, Ձեր պահվածքով... Մի՞թե տարբեր հեռուստատեսային եւ թատերական ներկայացումներում տափակ ու գռեհիկ տղամարդկանց ու հատկապես կանանց մարմնավորելը բարձր արվեստ է եւ մարդկանց, հատկապես երիտասարդների ու պատանիների մոտ վեհագույն զգացմունքներ է արթնացնում: Կամ գուցե դրան է միտված ամենատարբեր հեռուստատեսային էժանագին շոուների «ժյուրիներում» Ձեր ասած խոսքն ու գնահատականնե՞րը:

Կրկին լսենք Յոժին. «Լյումպենացված հայ մարդու ուղեղի ծավալը վաղուց հավասարվել է շիմպանզեի ուղեղին, որին ընդամենը մի բանանով կարելի է ստիպել yojդաշնամուր նվագել: Նրանք միայն երեք պահանջ ունեն. ուտել, արտաթորել, բազմանալ»: Այ չլյումպենացված Յոժ, իսկ որո՞նք են Ձեր` որպես դերասանի, քաղաքացու պահանջները: Երեւի թե Դուք մոռացել եք ստամոքսի տեղն ու ապրում եք երկնային գաղափարներով: Նա մտավորականների երեք խումբ է առանձնացնում. «Առաջինը` կոնֆորմիստական, որոնք, հարուստների հետույքը լիզելով, կծախեն ամեն ինչ, այնքան որ իրենց տխմար արվեստի գործերը նաղդեն հասարակության վրա: Սկզբունքային-կարծրացած, որոնց համար ազգային արժեքները եւ ավանդույթները պահպանելն ինքնանպատակ է. կարմիր խնձորից մինչեւ ձեռքով խաշ ուտելը: Եվ անդերգրաունդային: Դրանք ավելի ճկուն են, երիտասարդ կոնֆորմիստ չեն եւ ինչ-որ նպատակներ են հետապնդում մտավոր պրոդուկտ ստեղծելիս»: Իհարկե, դերասանն այստեղ ճիշտ բաներ է ասում եւ, ամենայն հավանականությամբ, իրեն երրորդ խմբին է դասում:

Նշենք, որ այս հրապարակումը շատ սուր արձագանքեր ստացավ, եւ Յոժը ստիպված էր ներողություն խնդրել Լոռու մարզի բնակիչներից. «Խնդրում եմ իմ սխալ արտահայտության պատճառով չշեղվենք այլ խնդիրներից, որոնք մեզ բոլորիս մտահոգում են: Խնդրում եմ նաեւ խմբագրությանը` փոխել այն նախադասությունը, որն անհիմն վիրավորում է Լոռու մարզի ազնիվ ընթերցողի արժանապատվությունը»: Ինչպես ասում են` ներողությունը որ դեղ լիներ, դեղատանը կվաճառվեր: Եվ այստեղ հարցը լոռեցիները չեն, ու ես էլ այս հրապարակմանը չեմ պատասխանում որպես լոռեցի, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս որեւէ բան ասելուց առաջ մտածել իր արածի ու նաեւ` ասածի հետեւանքների մասին:


Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում