livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

tovmasԱյս տարի անցկացվելու են Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակին նվիրված միջոցառումներ, մասնավորապես այսօր կայանալու է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի համերգը: Եվ հիմնականում այդ առիթով մամուլի ասուլիս հրավիրած «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ եկել էր միջնադարի հայտնի նկարիչ, տաղերգու, երգիչ եւ աշուղ Նաղաշ Հովնաթանի դիմանկարով:

Ըստ բանախոսի` մեզ է հասել միջնադարի հայտնի նկարչի երգարան-մատյանը` 100 ստեղծագործությունով: Բայց դրանցից ժողովրդին հայտնի է միայն մեկը` «Վրաստանա գյոզալները»: Թ. Պողոսյանը կատարեց այդ երգը` հավելելով, որ համերգին առաջին անգամ կներկայացվի եւս 8 երգ` վերականգնված աշուղի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:

Ընդ որում, «Սայաթ-Նովան» հոբելյանին պատրաստվում է արդեն մեկ տարի, այդ առիթով նույնիսկ աշուղների դիմանկարների մրցույթ է հայտարարվել, եւ արդեն շուրջ 10 աշուղ ունի դիմանկար:

Բանախոսը նաեւ հայտնեց, որ հունվարի 1-ից ՀՀ նախագահի որոշումով վերականգնվել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթի պետական կարգավիճակը:

Ռ. Թ.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում