livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

anjelaԱրարատի 32-ամյա մի բնակիչը Անժելա Սարգսյանի պոռնո նկարների միջոցով փորձել է գումար վաստակել: Լուրջ մոտենալով գործին, անգամ հայտարարություն է տեղադրել առք ու վաճառքի կայքերից մեկում:

Տվյալ անձի շուրջ փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, որն էլ նշեց. ՙՏվյալ անձը` Արման Վ-ն ծնվել է 1981 թվին: Մանկական պոռնոգրական բնույթի նյութեր պահելու ու տարածելու կասկածանքով բերման է ենթարկվել: Նրա բջջային հեռախոսի հիշողության սարքի զննությամբ հայտնաբերվել են պոռնոգրական բնույթի նկարներ, այդ թվում, ակնհայտ անչափահաս երեխաների մասնակցությամբ: Ըստ Արման Վ-ի, վերջինս ներբեռնել է նյութերը ինտերնետային տարբեր կայքերից, նաեւ հայտարարել է, որ իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստով իր կողմից տեղադրված հայտարարության միջոցով երկու տարբեր քաղաքացիների 1000 դրամով վաճառել է Անժելա Սարգսյանի թվով 48 հատ պոռնոգրական նկարներ: Իր կողմից ներկայացված նկարները ուղարկվել են փորձաքննության, Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ից եկել է պատասխան, ըստ փորձագետի եզրակացության` ներկայացված նյութերի մեջ առկա են բազմաթիվ մանկական եւ այլ պոռնոգրաֆիական բնույթի նյութեր: Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում