livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

tata1Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացնելու հավանական թեկնածուների մասին խոսակցությունները շարունակվում են: Նրանց թվում նշվում է նաեւ ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ անունը:

Երգչի մասնակցության մասին խոսակցություններն սկսեցին ավելի թեժանալ, երբ երգչի պրոդյուսերը կայքերից մի քանիսին տված հարցազրույցներում հերքեց այն` ասելով, որ երկու շաբաթից արդեն պարզ կլինի, թե ով է իրականում ներկայացնելու Հայաստանը: tataԻսկ դա կասկածներ էր առաջացրել հանրության եւ, հատկապես, երաժշտասերների շրջանում, որ երկու շաբաթից պարզ կլինի հենց Թաթայի մասնակցության հարցը:

Երբ զանգահարեցինք երգչի պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, նա կրկին հերքեց լուրը. «Ընդհանրապես նման բան գոյություն չունի, իսկ Թաթա Սիմոնյանն էլ նույնիսկ Հայաստանում չէ: Էլ ինչպե՞ս հերքեմ այդ լուրը: Մարդիկ թեմա են գտել, զբաղվում են: Ես պաշտոնապես մեկ անգամ եւս հերքում եմ այդ խոսակցությունները»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում