livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

TV2Հանրային հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆՆ այլեւս չի զբաղվելու «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությամբ»: Արդեն բոլորին հայտնի է, որ Հ. Քեշիշյանը վերջին շրջանում աշխատում է ATV հեռուստաընկերությունում` որպես գլխավոր պրոդյուսեր:

Եթե նախորդ տարիներին Հ1-ի եթերը ողողված էր լինում ազգային մրցանակաբաշխության անոնսներով ու գովազդներով, ապա այս տարի, կարծես, հեռուստաընկերության ղեկավարները մոռացել են  մրցանակաբաշխության գոյության մասին:TV

Հետաքրքրվելով «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ճակատագրով` առաջինը զանգահարեցինք հենց պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին եւ տեղեկացանք, որ այլեւս չի զբաղվում «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությամբ» եւ տեղյակ էլ չէ, թե ով է հիմա դրանով զբաղվում կամ զբաղվելու:

TV1Հ1-ից մեզ խորհուրդ տվեցին մի փոքր էլ սպասել. «Մրցանակաբաշխությունը լինելու է, ուղղակի այս պահին չենք կարող ասել, թե ով է զբաղվելու դրանով»:

Ի դեպ,  խոսակցություններ են պտտվում, թե իրականում մրցանակաբաշխությամբ զբաղվելու է ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ով վերջերս Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսերն է: Բնականաբար, լուրի իսկությունը պարզելու համար զանգահարեցինք նաեւ Գ. Նազարյանին, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց. «Այն Հանրային հեռուստաընկերության նախագիծն է, ես էլ որպես երաժշտական պրոդյուսեր կապ կունենամ այդ ամենի հետ: Քանի որ այն դեռ վերջնականապես որոշված չէ, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»:

Մեզ մնում է հետեւել Հանրային հեռուստաընկերության աշխատակցի խորհրդին, զինվել համբերությամբ եւ սպասել «Ազգային երաժշտական  մրցանակաբաշխության» մեկնարկին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում