livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Angela Որոշ երկրների դատարաններում արգելված են ոչ միայն տեսա-,  այլեւ լուսանկարահանումները: Սակայն դա չի խանգարում, որպեսզի  դատարանի դահլիճում ներկա նկարիչները մատիտով կամ  ֆլոմաստերով թղթի վրա պատկերեն դատավորներին ու  դատաքննությանը ներկա այլ անձանց: Նրանք, ովքեր տեսել են  «սիրողական» այդ նկարները, մեծամասնությամբ համոզմունք են  հայտնել, որ «դատական» նկարիչներին երբեք չի հաջողվել  ներկայացնել իրենց «մոդելներին» օբյեկտիվորեն` այնպիսին,  ինչպիսին նրանք իրականում եղել էին ցուցմունք տալու,  դատավճիռը հրապարակելու կամ այն լսելու պահին: Եվ դա  հասկանալի է, քանի որ մարդը` ֆոտոօբյեկտիվ չէ եւ «փաստում» է  այն, ինչը ուզում է տեսնել: Հաճախ, նաեւ այն, ինչն ակնկալում է  տեսնել հետաքրքրասեր քաղքենին. չէ՞ որ պտուղն արգելված էր…

 

  Կրկին համացանցում հայտնվել են  դերասանուհի Անժելա  Սարգսյանի պոռնո լուսանկարները, եւ կան հիմնավոր կարծիքներ, որ  դրանք տեղադրվել են Հայաստանից դուրս տեղակայված  սերվերների միջոցով: Հիշեցնենք, որ համացանցային առաջին  «պոռնոսերիալը» իրավապահների(?) կողմից «հաջողությամբ»  վերացվել էր: Այս փաստի առնչությամբ չենք կարող չհայտնել մեր  կարծիքն այն մասին, որ այդ պոռնոդիվերսիայի մասին  ոստիկանները, հավանաբար, տեղեկացել էին ամենավերջինը: Եթե  այդպես էր, ապա դա գովելի փաստ է, քանի որ իրավապահները  ծանրաբեռնված են ավելի լուրջ խնդիրներով: Անշուշտ, ժամանակի  ընթացքում կվերացվեն նաեւ վերջին այս լուսանկարները, այսինքն`  «կփակվեն կայքերը», սակայն…

Իրողությունն այն է, որ ամենաաղմկահարույց քրեական գործերով էլ  լրագրողական հետաքրքրությունը շատ շուտ մարում է: Առաջին  մեկ-երկու լրատվությունից հետո սպառվում է «սենսացիոն ու  սկանդալային» փաստերի հոսքը, եւ քննչական մարմիններում  սկսվում է սովորական մանրակրկիտ աշխատանքը` սենսացիոն  փաստերն ապացույցներ դարձնելու կամ հերքելու ուղղությամբ:  Անգամ դատաքննության ընթացքում լրագրողների ուշադրությունը  գրավելու համար դատավարության որոշ մասնակիցների կողմից  նախօրոք հայտարարություններ են հնչում, թե հաջորդ նիստում  արվելու են սկանդալային բացահայտումներ: Սակայն  հետաքրքրությունը արդեն սպառվել էր:

Անժելա Սարգսյանի «տղամարդ» Կարեն Արայանի քրեական  գործի նկատմամբ հետաքրքրությունը սպառվել չի կարող: Դրա մի  քանի պատճառները  ներկայացրել էնք նախորդ  համարում. մի քանիսը, բայց ոչ բոլորը: Այն հանգամանքը, որ դատաքննությունն իրականացվում է փակ  դռների հետեւում, արդեն իսկ «խուտուտ» է տալիս հանրային  հետաքրքրասիրությունը: Համոզված ենք, որ տղամարդու ու կնոջ  միջեւ տեղի ունեցած սեքսուալ շփումների փաստերը չեն, որ  հրապուրում են մարդկանց: Համաձայնեք, որ համակարգչի առջեւ  նստած ցանկացած անձ, լինի նա Հայաստանում թե արտերկրում,  առանց իրեն նեղություն պատճառելու, հնարավորություն ունի մտնել  հարյուրավոր պոռնո կայքեր եւ տեսնել շատ ավելի «հրապուրիչ»  սեքսուալ տեսարաններ, այն էլ` սպառիչ մանրամասներով:  Հետեւաբար, չմարող հետաքրքրասիրությունը պայմանավորված չէ  լուսանկարներով, իսկ դրանք տեղադրողների նպատակը այն չէ,  որպեսզի նախանձ առաջացնեն ոմանց մոտ` սիրունիկ կնոջ ու առողջ  տղամարդու միջեւ եղած հարաբերությունների ինտիմ  մանրամասներով:

Ուրեմն, կան այլ դրդապատճառներ, որոնց  նպատակները այլ են, եւ որոնք, հավանաբար, անհայտ են վարույթն  իրականացնողներին... Որո՞նք են կամ որո՞նք կարող են լինել այդ նպատակները:  Նսեմացնե՞լ Ա. Սարգսյանին ու Կ. Արայանին: Քիչ հավանական է,  քանի որ ավելին անել հնարավոր չէ. իսկ, ինչպես ասված է` «հաճախ  պատմվող անեկդոտը դառնում է անհետաքրքիր ու ձանձրացնող»: Թույլ չտալ, որպեսզի նվազի հետաքրքրությունը դատաքննության  նկատմա՞մբ: Դրա հավանականությունն էլ մեծ չի թվում, քանի որ, ինչպես գրել  էինք նախկինում ու վերեւում, Գլխավոր դատախազությունը,  Քննչական գլխավոր վարչությունը եւ դատարանը արդեն իսկ արել  են ամեն հնարավորը, որպեսզի քրեական հասարակ այդ գործի  նկատմամբ հետաքրքրությունը մնա «անսպառ»:

Մնում է, համենայնդեպս, սույն նյութի հեղինակի համար մեկ  պատճառ. հանրության գիտակցության մեջ ամրապնդել հենց այն  համոզմունքը, թե այդ գործը զուտ երկու անձի հարաբերություններին  վերաբերող գործ է… Այս տեսակետից չեմ կարող չկիսել կարծիքս այն մասին, որ եթե  դատաքննությունը լիներ բաց, նիստերի դահլիճը մարդա- ու  լրագրողաշատ կլիներ միայն առաջին օրը, այն էլ` առաջին մեկ-երկու  ժամը: Համոզվելով, որ համացանցում տեսածից ու  դատավարության մասնակիցների կողմից վաղուց արդեն  ներկայացված ու բազմակի անգամ հրապարակված փաստերից ու  հետեւություններից ավելին դատաքննության ժամանակ տեսնելու ու  լսելու սպասելիքներ չկան, հանրային հետաքրքրությունը ոչ միայն  կնվազեր, այլեւ կսպառվեր:  Բայց չէր սպառվի, ցավոք, փոքրաքանակ այն անձանց հետաքրքրությունը, որոնց մոտ ձեւավորվել էր կայուն կարծիք, որ  քրեական այս գործի հիմքում կան նաեւ խորքային հանգամանքներ,  որոնց բացահայտումն անհրաժեշտ է, եթե առկա է ցանկությունը` ոչ  միայն պատժել մեղադրյալի աթոռին հայտնված անձին, այլեւ  բացահայտել հանցագործության իրական դրդապատճառները եւ  դրանք ստեղծած բոլոր հանգամանքները: Համաձայնենք, որ բավականին տարօրինակ է ներկայանում այն  փաստը, որ մեղադրյալ Կարեն Արայանի մայրը, իրեն ուղղված  հարցերին պատասխան ստանալու համար, լրագրողներին  հորդորում է դիմել… Անժելա Սարգսյանին: Եվ դա` այն դեպքում, երբ  դեռ նախաքննության փուլում նա բազմիցս հայտարարել էր, որ ինքն  ու իր որդին ահաբեկված են Ա. Սարգսյանի թիկունքում կանգնած   «Կյանքի խոսք» աղանդի կողմից: Անգամ, եթե համարենք, որ այդ կինն ահաբեկված է նաեւ այսօր, ինչը  մեծ ցանկության դեպքում էլ բացառել չի կարելի, ապա համոզված  ենք, որ դատական բաց նիստ իրականացնելու դեպքում` նա իրեն  կզգար  քիչ թե շատ պաշտպանված:

ԱՇՈՏ ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում