livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

doriansՀամացանցում տարածվել է «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուն համարվող «Դորիանս» ռոք խմբի պատրաստած This is our world երգի տեսահոլովակը: Երգի տեւողությունը 2:46 րոպե է, հեղինակը Արման Փահլեւանյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը:

Խմբի պրոդյուսերը տեղյակ է համացանցում արդեն իսկ հասարակության վերաբերմունքից, սակայն չի կարծում, որ դա որոշիչ դեր կարող է ունենալ խմբի մասնակցության համար: Ըստ նրա, Բաքվում, բացի իր խմբից, կցանկանար տեսնել System of a Down ռոք խմբին:

Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ անձամբ ինքը կցանկանար, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացներ հենց այս խումբը, քանի որ այն լավագույնս կներկայացնի Հայաստանը: Եվ, ամենայն հավանականությամբ, խմբի անդամները նաեւ դրանից են ոգեւորվել: Բայց մեր կարծիքը միանշանակ է` բոյկոտել մրցույթը:

Ռ.Թ.

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում