livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

Astvacamayr3Օրերս ՀՀ կրթության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ Facebook սոցիալական ցանցի իր էջում հղումով հանդես էր եկել նմանատիպ կոչով. «Հարգելի ընկերներ: Ինչպես գիտեք,

Մեծ Բրիտանիան Հայաստանում միանգամից երկու դեսպան է նշանակել: Առաջարկում եմ, որպեսզի բոլորս միանանք, մի ընդհանուր գրությամբ, համապատասխան ստորագրություններով դիմենք ՀՀ-ում ՄԲ դեսպանատուն` պահանջելով իրենցից Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը: Մշակութային արժեքների` Բրիտանիայից հայրենիք վերադարձման փորձ արդեն կա, մասնավորապես, Եգիպտոսն է հաջողել մի քանի հարցում»:

Նախարարի հղումը հավանության եւ դրական մեկնաբանությունների են արժանացրել ինը տասնյակից ավելի օգտատերեր: Նրանց թվում նաեւ թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆՆ, ով հավանություն է տվել նախարարի հղումն ու մեկնաբանել այսպես. «Սիրելի Արմեն Աշոտյան, Ձեր նախաձեռնությունը ոչ միայն գովելի, այլեւ հրամայական է,

որովհետեւ Անահիտ դիցուհու արձանի բեկորներն ունեն ինչպես պատմական, այնպես էլ մշակութաբանական արժեք: Դրանք նաեւ կնպաստեն հայկական դիցարանի մասին մեր պատկերացումների ընդարձակումին, ազգային արժեքների հայրենադարձությանը... Իսկ հայրենադարձությունն անհրաժեշտ է, որովհետեւ շատ ու շատ մասունքներ, սփռված լինելով աշխարհի տարբեր ծագերում եւ տարբեր թանգարաններում, մեզ զրկում են այդ ամենը համահավաք կերպով ներկայացնելու հնարավորությունից: Ի վերջո, ամեն մի արժեք իր հայրենիքն ունի եւ ապահով է հենց իր հայրենիքում: Ես տեսել եմ Բրիտանական թանգարանում պահվող արձանի բեկորները, դրանք չեն մատուցվում որպես հելլենիստական շրջանի հայ մշակույթի բաղադրիչներ, չունեն համապատասխան ճանաչողական անձնագրավորում, մինչդեռ Հայաստանում նրանք կդառնան մեր պատմության անքակտելի մասը եւ նաեւ առիթ կտան օտարերկրացի հյուրերին արժեքը դիտել իր ճշմարիտ միջավայրում: Ուրեմն, պաշտպանելով Ձեր նախաձեռնությունը, կոչ եմ անում բոլորին` միանալ այս հրաշալի գաղափարի իրագործման առթիվ ծնունդ առնելիք քայլերին»:

Երբ փորձեցինք պարզել, թե ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ինչ կարծիքի է դիցուհու հանրահայտ արձանի բեկորները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, վերջինս նախ հետաքրքրվեց. «Իսկ Բրիտանական թանգարանը տալի՞ս է: Իհարկե, շատ լավ եմ վերաբերում այդ մտքին, բայց բերելու ենք ի՞նչ անենք` մեր թանգարանո՞ւմ դնենք: Եթե պիտի բերենք մեր պատմության թանգարանում դնենք, Բրիտանական թանգարանում ավելի լավ չի՞. ամբողջ աշխարհն է նայում: Լավ միտք է, բայց եթե պիտի բերենք ու մտցնենք պատկերասրահի ներսը... Ուրիշ բան է, որ դրսում ինչ-որ պատվանդանի վրա դնենք: Դա արդեն քննարկման ենթակա է, բայց տեղափոխմանը ես դեմ չեմ: Իհարկե, դա հրաշք բան է, բա մեր աստվածուհին ինչո՞ւ պիտի Հայաստանում չլինի, այլ լինի Բրիտանական թանգարանում»:

Իսկ թե ինչ կտա Հայաստանին արձանի մասունքների տեղափոխումը, պարոն Թոքմաջյանը նշեց. «Այսօր մենք ուզում են «Հաղթանակի» զբոսայգու տարածքում դնել «Նոյյան տապանը»` որպես զբոսաշրջության համար կարեւոր մի օբյեկտ, արդեն կարելի ասել` ուշացրել ենք, վաղուց պիտի տեղադրած լինեինք: Դա մեզ ի՞նչ է տալու: Այն, որ դրսից կգան տապանը նայելու, այսինքն` դրանով խթանում ենք զբոսաշրջությունը: Հիմա Անահիտ աստվածուհու մասունքները դրա նման մի բան է, դա էլ մի առիթ է, որ մարդիկ գան Հայաստան այն տեսնելու համար: Ես դա զուտ հայրենասիրական մղումով եմ ասում»:

Ճարտարապետ, Երեւան քաղաքի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆՆ էլ հայի արժանապատվությամբ հավաստիացրեց, որ Բրիտանիայի թանգարանում եղած դիցուհու քանդակը մերն է, ապա ողջունեց նախարարի առաջարկը. «Ես այն տեսակետն ունեմ, որ եթե այդ բանը լինի, մի հատ արձան էլ պիտի Արմեն Աշոտյանին դնենք, եւ հետո, պետք է դրա պատճենն անենք եւ նվիրենք Բրիտանիայի թանգարանին: Բայց օրիգինալը մեզ մոտ լինի: Աշոտյանի առաջարկը շատ լուսավոր ու պայծառ առաջարկ է: Ուրախ եմ, որ քաղաքական գործիչը, պաշտոնյան նման հարց է բարձրացնում: Քանդակը բերելուց հետո այն նախ պիտի պատմության թանգարանում լինի, իսկ դրանից հետո պիտի իր բարոյական, կրթական հետեւանքներն ունենա` պիտի կազմվի պատմություն, լույս տեսնի գիրք... Դրա շուրջ պետք է արդեն աշխատել: Պատմաբանները հարցը չեն բարձրացնում, փոխարենը` հարցը բարձրացնում է նախարարը: Պատմաբաններն էլ թող իրենց անելիքն իմանան: Որովհետեւ մենք միշտ մեռանք` շաղ տալով ամեն ինչ, ժամանակն է հավաքվելու: Չե՞ք զգում, որ այս պատմության անիվը, համենայնդեպս, արդեն դեպի մեզ է շուռ եկել: Մենք պիտի ընդամենը դրան նպաստենք, իսկ քանդակի Հայաստան բերելընման քայլ եմ համարում: Որպես շարունակություն կառաջարկեի, որ մենք էլ ժեստ անեինք ու շնորհակալ լինենք Բրիտանիայի թանգարանին, որ այդքան ժամանակ պահպանել են մեր քանդակը, եւ աստվածուհու արձանի ճիշտ պատճենը ոսկուց անենք ու նվիրենք Բրիտանիայի թանգարանին»:

Այնուամենայնիվ, հուսանք, որ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները երկար տարիներ Բրիտանիայի թանգարանում ապահով պահվելուց հետո Հայաստան չենտեղափոխվի միայն տեղափոխելու եւ մեկ արձանով եւս հարստացնելու մեր մայրաքաղաքը, այլ որպես պատմամշակութային կոթող կծառայի իր նպատակին եւ չի արժանանաՀայաստանում եղած մի քանի հուշարձանների դաժան ճակատագրին:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում