livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

opera1Ինչպես երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, այս տարի բոլոր հիմնանորոգված թանգարաններում բացվելու են մշտական ցուցադրություններ, որոնք պարբերաբար թարմացվելու են: Նա նշեց, որ 2012-ին մշտական ցուցադրություններ են նախատեսվում (մշտական ցուցադրություններ արդեն բացվել են Հայաստանի պատմության թանգարանում, Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում) Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններում եւ Մատենադարանում:

Մշակույթի նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի լուծում է ստանալու կարեւորագույն հարցերից մեկը` հիմնանորոգվելու եւ վերազինվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը: Մասնավորապես, մինչեւ տարեվերջ թարմացվելու են բեմական մեխանիզմներն ու լուսաձայնային տեխնիկան, որոնք թատրոնի կառուցման պահից որեւէ միջամտության չեն ենթարկվել, եւ այդ պայմաններում վտանգված էին ստեղծագործական կազմի աշխատանքերը:

Երբ ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացնում էր Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի վերանորոգման մասին (Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը մոտ 1-1, 5 ամսից կսկսվի վերանորոգվել), թատրոնի ստեղծագործական խմբերն անհանգստացած են այն փաստով, որ տնօրինությունն այս տարի փետրվարի 1-ին ամենամյա աշխատանքային պայմանագրերը կնքել է ոչ թե սովորականի նման մեկ տարի, այլ երկու ամիս ժամկետով:

Ինչպես պնդում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, խմբերը կաշխատեն եւ կվարձատրվեն.

"Այո՛, այս տարի պայմանագիր ենք կնքել երկու ամսով, քանի որ թատրոնը, հնարավոր է, մի քանի ամիս կանգնի': Նա հստակեցրել է, որ տվյալ

դեպքում խոսքը միայն բեմի մասին է. "Բեմը չի աշխատելու, բայց փորձասենյակներն աշխատելու են: Մենք, առհասարակ, աշխատելու ենք: Մենք այս

տարի երկու նոր ներկայացում ունենք": Իսկ դրանից բխում է, որ ստեղծագործական խմբերը վարձատրվելու են: Թատրոնի տնօրենը նաեւ նշել է, որ

վերանորոգումը կատարվելու է մասամբ պետական բյուջեի եւ մասամբ` պետության կողմից, այսինքն, տվյալ դեպքում` ավստրիական ինչ-որ ֆինանսականopera կազմակերպության կողմից վերցվելիք վարկի հաշվին:

Իսկ ինչպե՞ս է թատրոնն աշխատելու առանց բեմի: Տնօրինությունը որոշել է, որ բացը կլրացնեն հանրապետության այլ քաղաքներում հյուրախաղերով, այսինքն` "օտար" բեմերի հաշվին:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ մեկ տարին շատ քիչ է, որպեսզի մարդ, առավել եւս` ստեղծագործողը, հանգիստ ապրի եւ ստեղծագործի: Եվ

ցավալիորեն պարզվում է, որ այդ մեկ տարին էլ շատ է: Ընդ որում, վերանորոգումն էլ կատարվելու է վարկի, ասել է թե` մեր սերունդների հաշվին:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում