livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

purak3Մաշտոցի այգին չարաբաստիկ «բուծիկներից» եւ «բուծիկները  բուծողների» դեմ պայքարող ակտիվիստների ցույցերն օրեցօր թեժանում  են: Շատերը կանաչ տարածքի համար պայքարն օգտագործեցին  անձնական PR-ի համար: Բայց ցույցն արդեն սկսում է քաղաքական ու  մշակութային երանգներ ստանալ՝ստեղծելով հակադիր ուժեր: Ոմանք,  իրոք, ապացուցեցին, որ սիրում են Երեւանը, իսկ գտնվեցին նաեւ  մարդիկ, ովքեր, պարզվում է, Երեւանից ու երեւանցուց առավել սիրում են  քաղաքապետին:

Իտալացի փիլիսոփա, քաղաքագետ Նիկոլո  Մաքիավելին երբեք չէր մտածի, որ իր «բարոյականությունն ու  քաղաքականությունը անհամատեղելի են» միտքը մի քանի հարյուր տարի purak6 հետո պետք է այդքան սազեր Երեւանի կամերային թատրոնի  գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանին, ով այսօր,  լինելով ավագանու անդամ, իր` մշակութային գործչին ոչ վայել  պահվածքով, «վայելում» է ակտիվիստների ու հանրության ամոթանքներն  ու սուլոցները, հավանաբար, պատվից բարձր դասելով  քաղաքապետարանի իր տաքուկ աթոռը: Թվում էր, թե Մաշտոցի այգին  պետք է հուզեր մեր` առավել սիրված մշակութային գործիչներին, սակայն  երեկ ականատեսը եղանք երնջակյանական խաղի տրամաբանական  շարունակությանը: Այս անգամ քաղաքապետարանից ուղիղ  բարբարոսաբար բետոնային շերտով պատված այգի էին եկել երգիչ  Արամոն, քանդակագործ Դավիթ Մինասյանն ու ռեժիսոր Հրանտ  Վարդանյանը եւ երեքն էլ քաղաքապետարանի «երգն էին երգում»:  

Purak1Ռեժիսոր ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ սիրով ու հավատով նշեց. «Վստահում  եմ քաղաքապետի խոսքին, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու»: 

Քանդակագործ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ շտապեց ավելացնել. «Մեզանից  ոչ մեկը քաղաքապետարանի աշխատող չէ ու ոչ մեկի կողմից ուղարկված  չենք: Եկել, ձեզ ենք միացել ու առիթ եւ հնարավորություն ենք ունեցել  մտնել քաղաքապետարան: Մենք ակտիվիստների հետ ենք, բայց պետք է  ընդունենք, որ սա այն խաղաքարտն է, ինչի շնորհիվ մաքրվեց Աբովյան  փողոցը»: Եռյակի խոսքն ամփոփեց երգիչ Արամոն. «Սա ծրագիր է, որով  վերականգնվելու է հին Երեւանը: Հավատում եմ քաղաքապետին,  որովհետեւ իր փորձը՝ կապված Ավանի հետ, ցույց է տվել դա: Հավատացեք, այս կրպակները ժամանակավոր է. քաղաքապետը մեզ  այդպես ասաց»:

 

«ՊԵՏՔ Է ԶԳԱՆՔ, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉ»

 

purak8Թեեւ քաղաքապետը շարունակում է իր ֆեյսբուքյան էջը հարստացնել ձնամաքրման աշխատանքներին հետեւող իր լուսանկարներով, ինչպես նաեւ բարի ժպիտով լուսանկարվում է երեխաների հետ, բայց իր սեւ գործը անում է գիշերով` բոլորի աչքից հեռու:Երեկ գիշեր, երբ Մաշտոցի պուրակի համար պայքարող  բնապահպաններն ու արվեստագետները ցրվեցին, շինարարական աշխատանքները վերսկսվեցին ու այսօր էլ նույն եռանդով շարունակվում  են: Մինչ երիտասարդ ակտիվիստներն ու բնապահպանները կմտածեն, թե էլ ո՞ւր դիմեն, ո՞ւմ նամակ գրեն կամ էլ որտե՞ղ ակցիա կազմակերպեն հանուն Երեւանի ու արդարության, մենք շարունակենք ներկայացնել խնդրի վերաբերյալ մեր արվեստագետների կարծիքները:

Արդեն ներկայացրել ենք Մաշտոցի այգու թեժ իրադարձություններն ու երգիչ Արամոյի, քանդակագործ Դավիթ Մինասյանի ու ռեժիսոր Հրանտ Վարդանյանի քաղաքապետին ձոնված խոսքերը, ովքեր գալով այգի, փորձում էին գոհացնել քաղաքապետարանին, մինչդեռ ժամեր անց կիսակառույց «բուծիկների» տարածք ներխուժած ու ապամոնտաժման  համար պայքարող ակտիվիստների շարքում հայտնվեց դերասան ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. «Կարծում եմ, որ իմpurak2 գործընկերներից շատերն արդեն միացել են եւ դեռ կմիանան մեզ: Մեր ներկայությունը յուրահատուկ կոչ է: Ես զանգահարել եմ իմ շատ ընկերներին եւ հուսով եմ` գոնե օրվա ընթացքում կմիանան ակցիային: Սա մեր քաղաքն է, ու պետք է արժանավայել ապրենք, մենք պետք է զգանք, որ քաղաքացի ենք, ոչ թե առեւտրի կենտրոնի ինչ-որ բնակիչ»:

Ինչ վերաբերում է որոշ արվեստագետների` քաղաքապետարանին մատուցած «անշահախնդիր» ծառայությանը, Ա.Գրիգորյանը նկատեց. «Դա էլ որոշակի պաշտպանության ձեւ է, գուցե անհանգստանում են, որ մարդկանց տեղահանումը, Աստված ոչ անի, բախման վերածվի»:

Ի տարբերություն դերասանի, երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ վարվեց իր իսկ երգի խոսքերի նման. «Իսկական սիրահարները քեզ լքեցին, իմ Երեւան»: Ժամեր շարունակ Մաշտոցի purak7պուրակում գտնվող երգահանը հոգնել էր ու, կես խմած-կես լուրջ, ասաց. «20 տարի է` նույն բաներն են ասում, բայց ոչինչ չի փոխվում: Իբր թե մեր հույսը դուք եք, բայց  ի՞նչ կարաք անեք… Դուք ուժ ու եռանդ ունեք, իսկ ես հոգնած մարդ եմ: Բայց, եթե սեղան-, բան գցեք, կգամ: Չնայած առողջականս թույլ չի տալիս, ինձ ոչինչ պետք չի… Ինձ ինչ պետք է, ընկերոջս տանը կա: Բայց ամեն օր գալու եմ այգի»:

Ակտիվիստների բողոքին միացել էր նաեւ երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ: Տեսնելով բետոնապատ այգին, նա համարում է, որ դժվար թե հարցին լուծում տրվի. «Հետեւում եմ Մաշտոցի այգում զարգացող իրադարձություններին: Ունեմ ընկերներ, որոնք ակտիվիստներից են: Եկել եմ, որպեսզի իմ ներկայությամբ փոքրիկ ներդրում ունենամ այս ակցիային եւ քաջալերեմ ընկերներիս: Ամեն դեպքում չի կարելի այգիներում նման կառույցներ կանգնեցնել, առանց այն էլ մեր քաղաքում  նմանատիպ միակ այգին է: Ճիշտ է, ասում են, թե անբարեկարգ է: Թող լինի այդպես, ես  կողմնակից եմ: Թող լինեն ջարդված նստարաններ ու կարուսելներ, բայց լինի այգի, ոչ թե` «բուծիկներ»: Եվրոպական ոչ մի  քաղաքակիրթ երկրում նմանատիպ բան չկա այգիներում... Չնայած մեր երկիրը դեռ շատ երկար ճանապարհ ունի քաղաքակիրթ կոչվելու համար: Ինչեւէ, հույսը վերջինն է մեռնում»:

Իսկ «Միհր» պարային պլաստիկ թատրոնի դերասանուհի ՇՈՂԱԿԱԹ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆՆ էլ միացավ բնապահպաններին իր մեծ պաստառով. «Ինձ այստեղ է բերել այն, որ ես երեւանցի եմ, Երեւանը իմն էլ է: Այս բոլոր խնդիրները, որոնք ծագել են, ինձ, իմ երեխաներին, իմ ապագային են վերաբերում: Ես ժողովուրդն եմ, որը պատրաստ է մինչեւ վերջ գնալ»:  

Որպես հարցի լուծման միակ տարբերակ` դերասանուհին հետեւյալն է առաջարկում. «Որ մեր խոսքը հասանելի լինի եւ ընդունվի:purak5 Արդեն  

հաղթանակ է, որ հայաստանցու խոսքը ազդում է քաղաքական որոշումների վրա: Եթե ես լավատեսորեն տրամադրված չլինեի, ապա կլինեի այն մարդկանցից մեկը, ովքեր չեն եկել»:

Դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ուրախ է ցույցի վերածված ակցիայի համար. «Օրենքի ու իրականության գիտակցությունը, քաղաքացիների  պահանջատիրությունը ինձ միայն ուրախացնում է: Կուզենայի ավելի շատ մարդիկ լինեին այստեղ, ավելի ճիշտ, կցանկանայի ընդհանրապես սա  

չլիներ: Ուզում եմ, որ շուտ արձագանքեին համապատասխան մարմինները եւ չարհամարհեին քաղաքացուն: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»: Ամեն դեպքում Վ.Գեւորգյանը փորձում է Purakմտնել  քաղաքապետարանի դրության մեջ. «Չեմ կարծում, որ իրենց վիճակը  հեշտ է: Չմոռանանք, որ սա էլ լավ առիթով էր արվում. Աբովյան փողոցն է մաքրվել: Բայց 10-15 գործարարների շահը չի կարող համազոր լինել մեր  քաղաքացիների արդարացի պահանջի հետ: Միանշանակ կրպակները չեմ տեսնում այգում ու հավատացած եմ, որ ճիշտ լուծում կտրվի»:

Ամեն դեպքում, նույնիսկ, եթե սա լինի մեր կարկառուն ներկայացուցիչների մեկ անգամ էլ հեռուստատեսությունով ավելի լավը երեւալու չստացված  տարբերակ, պետք է գնահատել այն մարդկանց, ովքեր ոչ թե իրենց տանը խելացի մտքեր են արտահայտում ու փնթփնթում, այլ ժողովրդի  հետ հավասար պայքարում են հանուն «կանաչ, մաքուր Երեւանի»... Այս պահին այգում դեռ շարունակում են բուծել «բուծիկներ» ու վաղը` թուրքի  շոր վաճառել մեր ու ձեր` ակամայից բետոն շնչող երեխաներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում