livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

deti1Փետրվարի 17-ին, ուրբաթ օրը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփ-լեցուն էր մարդկանցով: Հատկապես  մեծ թիվ էին կազմում մանուկները, որոնցից շատ-շատերը անկեղծանում էին, որ այդ օրը եկել են մի լավ, բարի գործ անելու ու ՀՀ առաջին տիկնոջը մոտիկից տեսնելու ու նրա հետ, թեկուզ կարճ ժամանակով, շփվելու համար: Նույնիսկ 8-ամյա Արփին խոստովանեց. «Ես շատ եմ սիրում Ռիտա Սարգսյանին, քանի որ նա անսահման բարի է ու մարդամոտ, ամեն անգամ երբ էկրանից տեսնում եմ առաջին տիկնոջը` մի տեսակ բարությամբ ու սիրով եմ լցվում, չգիտեմ ինչու է այդպես, բայց ես նրան շատ եմ սիրում, նա պարզապես շատ լավ մարդ է»: Երբ այս մասին խոսում են փոքրիկները, անշուշտ, սա արդեն լուրջ գնահատական է, որովհետեւ փոքրիկների գնահատականն է ամենաազնիվն ու ճշմարիտը: Այժմ գանք հասնենք օրվա խորհրդին ու թեմային:  

deti2Փետրվարի 17-ի իրարանցման բուն պատճառը` Օպերայի եւ բալետի թատրոնում ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի  գլխավորությամբ կազմակերպված «Հույսի նավակ» խորագրով բարեգործական համերգն էր, որն անցավ չափից ավել ջերմ ու անկեղծ մթնոլորտում, եւ որի ժամանակ գրեթե բոլոր ներկաները միաբերան բարձրաձայնում էին այն մասին, որ շատ լավ գործ է արվում, դե, իսկ համերգի հետ կապված, էլ խոսք չկա ասելու. «Ամեն ինչ դասական ոճի մեջ է կազմակերպված ու շատ ողջունելի քայլ էր այս քայլը»,- նշում էին տարեց կանայք ու ակնածանքով հետեւում առաջին տիկնոջ կազմակերպած համերգին:

Նշենք, որ այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան, եւ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

deti3Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանն էլ` իր հերթին, լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների քանակը մեծացել է. «Այս հիմնադրամը տարիներ առաջ էնտուզիազմով ստեղծվեց: Ուժ եւ թափ ստացավ, երբ ֆոնդը գլխավորեց ՀՀ առաջին տիկինը: Այդքան բարություն ունեցող եւ գործունյա կինն ամեն օր մի նոր նախաձեռնություն է ունենում»,- ասաց Իգիթյանը:

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործունեություն ծավալող «Նվիրիր կյանք» հիմնադրամի, ավանդական դարձած, նախաձեռնությունն ամեն տարի փետրվարին իրականացվում է` ի պաշտպանություն օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների:

deti4Բայց էլի մի ուշագրավ դրվագ էլ կար, որը շատ հուզեց ներկաներին, այն էր, որ առաջին տիկինը անակնկալ էր պատրաստել երեխաների համար. ներկայացվեց նոր երգ, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Երգը կատարվեց մի խումբ մանուկների մասնակցությամբ, նվագակցեց առաջին տիկինը:

«Երգը գրելիս հաշվի է առնվել, որ այն հեքիաթի նման ունենա լավ, բարի, երջանիկ ավարտ»,- լրագրողներին ասաց Ռիտա Սարգսյանը եւ հուզմունքն էլ չթաքցրեց, քանի որ վերջին անգամ բեմում նվագել էր 13 տարի առաջ:

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Հիմնադրամի հաշվեհամարն է`

AMERIABANK-dram-1570004968830100

AMERIABANK-dolar-1570004968830101: Ամեն մի երեխային ձեռք մեկնելը անգնահատելի գործ է, որին կարող են միանալ բոլորը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում