livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

moon1Հայաստանում եւ սփյուռքում ոմանք ամեն կերպ ցանկանում են թեժ պահել Բաքու` «Եվրատեսիլի» մեկնելու թեման` տալով այս կամ այն թեկնածուի անունը: Ոմանք էլ պարզապես հենց իրենք են ցանկանում ներկայացնել Հայաստանը այդ մրցույթում:

Դրանցից մեկը ամերիկահայ երգչուհի ԼՈՒՍԻԱ ՄՈՒՆՆ Է (միգուցե նրա կեղծանունը կապ ունի մուների հե՞տ` չնայած դա նաեւ անգլերեն լուսին է նշանակում): Նա չի բավարարվում հայաստանյան մամուլով եւ հարցազրույց է տվել նաեւ ադրբեջանական Vesti.az կայքին` մասնավորապես նշելով, որ Բաքու այցելելու դեպքում առաջին հերթին կցանկանար տեսնել այն բնակարանը, որում ինքն ապրել է:

Ըստ երգչուհու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 20 տարվա պատերազմն իր բացասական դրոշմն է դրել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա, սակայն ցանկության դեպքում կարելի է շփման կետ գտնել եւ հարաբերություններն սկսել կառուցել հենց այդ կետից: Երգչուհու խոսքով` երկու կողմից էլ ցանկությունը մեծ է, քանի որ մարդիկ հոգնել են ատելուց. «Ատելության վրա ավելի մեծ էներգիա է ծախսվում, քան կցանկանայինք: Այն հեռացնում է մեզ առաջընթացից եւ երջանիկ կյանքից»: Անչափ դժվար է պատկերացնել, որ մի երկրում, ուր ամեն օր հակահայկական մաղձ ու թույն է թափվում, կարող են մոռանալ ատելության մասին:

Երգչուհին ոչ միայն ուզում է Բաքվում երգել, գտնել իր ընկերներին ու գուցե նրանց հետ մի լավ քեֆ անել, այլ ավելի բարձր, ավելի վեհ առաքելության է ձգտում: Նա ցանկանում է հաշտեցնել երկու թշնամի ժողովուրդներին: Հոգեբանական կրթությամբ երգչուհին նշել է, որ նրանց պետք չեն ո՛չ քաղաքական գործիչներ, ո՛չ դիվանագետներ, ո՛չ փիլիսոփաներ, պետք է ընդամենը երկու լավ հոգեբան, ցանկալի է` իգական սեռի. «20 տարվա ընթացքում մեր ժողովուրդներն այնքան ցավ են տեսել, որ այդ ամենը կարող են ամոքել միայն պրոֆեսիոնալ հոգեբանները»: Այո՛, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես կարելի է հաշտեցնել ժողովուրդներին, օրինակ, գերմանացիներին ու հրեաներին, հայերին ու ազերիներին, հայերին ու թուրքերին, ամերիկացիներին ու աշխարհի շատ ժողովուրդների (ո՞ր մեկին թվենք)... Պարզապես հարկավոր է գտնել երկու կին հոգեբան, նստեցնել նրանց, ասենք, ռեստորանում, եւ այլեւս պատերազմ չի լինի:

MoonԱնդրադառնալով իր հնարավոր այցելությանը Բաքու` նա ասել է. «Դժվար է գնալ մի քաղաք, եթե զգում ես, որ դահլիճում բոլորը քեզ ատելու են միայն այն պատճառով, որ հայ ես: Իմ թեկնածությունը ներկայացրել եմ, քանի որ ատելություն չեմ զգում ուրիշների եւ իմ նկատմամբ, այլ ցավ: Ատելության զգացումն ինձ  խորթ է: Կարծում եմ` փաստը, որ կյանքիս մեծ մասն ապրել եմ Ամերիկայում եւ այնտեղ ձեւավորվել որպես անհատ, մեծ դեր է խաղացել»: Պարզվում է, որ Ամերիկայում բոլորը բարի են եւ ատելության փոխարեն ցավ են զգում: Ցավոք, սա այն դեպքը չէ, երբ պետք է ասել` ցավդ տանեմ:

Ըստ երգչուհու, քաղաքականությունն արվեստում պետք է «տեղ չունենա», իսկ երգիչը կամ երգչուհին պետք է իմանա` որտեղ ինչ երգել. «Իմ երգացանկում Հայոց ցեղասպանության մասին երգ կա, եւ դա ոչ թե քաղաքական, այլ պատմական երգ է, որը ես գրել եմ մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո…Այդպես ծնվել է  իմ երգը` Deir-ezZor… Այդ երգն իմ ցավն է, ինձ համար շատ դժվար է այդ երգը համերգների ժամանակ երգելը, քանի որ արցունքները խեղդում են, եւ չեմ կարողանում երգել: Այդ դեպքում  ինչու այդ երգը երգեմ այն հանդիսատեսի համար, որն ինձ հետ իմ ցավը չի կիսում, չի հասկանում եւ չի հավատում ինձ»:

Ստացվում է, որ նա երկակի քաղաքականություն է վարում, որոնցից մեկը ազերիներին, մյուսը` հայերին դուր գալուն է միտված:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում