livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

simՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը հայտարարություն է տարածել, ուր ասված է.

- ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Լիտվայի Հանրապետությունում նեոնացիստական տրամադրությունների աճի կապակցությամբ: Ցավոք սրտի, Լիտվայի իշխանությունները ոչ միայն գործուն հակազդեցություն չեն ցուցաբերում դրան, այլեւ թողտվության մթնոլորտ են ստեղծում:

Որպես օրինակ, կարող ենք նշել Վիլնյուսի իշխանության թույլտվությունը 2012թ. մարտի 11-ին նեոնացիստների երթի կապակցությամբ: Մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը ինչպես Լիտվայի, այնպես էլ ամբողջ աշխարհի հականացիստների պահանջին` արգելելու այս երթը:

Ցավով գրանցում ենք նաեւ, որ Լիտվայում նացիստական տրամադրությունների աճը համահունչ ռեզոնանսի մեջ է մտնում ադրբեջանական նացիզմի հետ: Ադրբեջանական նացիստների հակահայկական հերյուրանքների սերմերը պարարտ հող են ունենում Լիտվայի անգամ որոշ խորհրդարանական շրջանակներում: Այնինչ Եվրամիության անդամ Լիտվայից մենք ակնկալում ենք ռասիզմի եւ նացիզմի դատապարտում ոչ միայն իրենց երկրում, այլեւ ցանկացած տեղ, որտեղ այն ունի իր դրսեւորումը: Մասնավորապես կոչ ենք անում Լիտվայի խորհրդարանին դատապարտել 1988-92թթ. Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը, որի զոհ դարձան կես միլիոն հայեր: Հույս ունենք, որ Եվրամիությունն իր բոլոր լծակներով հանդերձ, կհակազդի ոչ միայն Լիտվայում, այլեւ ողջ աշխարհում նեոնացիստական շարժումների ակտիվացմանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում