livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

NadyaՄայիսին Բաքվում կայանալիք ՙԵվրատեսիլ-2012՚-ին Հայաստանի մասնակցության հարցը շարունակում է թեժ քննարկման թեմա լինել նույնիսկ Հայաստանից դուրս:

Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում ու քննարկվում է ռուս հայտնի երգչուհի Վալերիայի ամուսնուն, պրոդյուսեր ԻՈՍԻՖ ՊՐԻԳՈԺԻՆԻ` զառանցանք հիշեցնող հարցազրույցը, որտեղ, մասնավորապես ասում է. ՙԻնձ նյարդայնացնում է այն, որ երաժշտության մեջ առկա է քաղաքականությունը: Սա լավ առիթ է, որպեսզի հայաստանյան պատվիրակությունը չվախենա, ընդհակառակը` մասնակցի մրցույթին: Ադրբեջանցիները հայերի պես բարի ազգ են, ինչո՞ւ է պետք քաղաքականացնել այդ հարցը:

Ես գիտեմ շատ հայերի եւ ադրբեջանցիների, որոնք շփվում եւ ընկերություն են անում: Նույնիսկ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպում են, շփվում, միգուցե սա լա՞վ առիթ է, որպեսզի հայերը գան եւ դառնան դեսպան եւ այդ ամենը վերականգնեն առանց վերջնագրի: Բայց ովքե՞ր եք դուք, որ ասեք` խնդրում ենք չեղյալ հայտարարեք Ադրբեջանում կայանալիք ՙԵվրատեսիլը՚: Ադրբեջանը շահել է մրցույթը իր երկրում անցկացնելու իրավունքը: Ինչո՞ւ այն ժամանակ հայերը չէին ասում, որ չեն մասնակցելու, եւ ինչո՞ւ են հիմա դրա մասին հայտարարում: Ո՞ւր տեղափոխեն մրցույթը, եթե արդեն ամեն ինչ պատրաստել են: Մի մասնակցի պատճառով տեղափոխե՞լ մրցույթը, դա ուղղակի զառանցանք է: Չեմ կարծում, որ մրցույթը որեւէ բան կկորցնի հայկական պատվիրակության բացակայության դեպքում՚:

Հարցազրույցը բարկացրել էր երգչուհի, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով նախ հավաստիացրեց, որ այս տարի, երբ Յուրմալայում հանդիպի Պրիգոժինին, անպայման կպարզաբանի այս ամենը: Ապա հավելեց. ՙԱմեն մարդ իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, բայց ամենաշատը վիրավորվեցի նրանից, որ նա ասում է. ՙԴուք ո՞վ եք, հայեր, որ ձեր պատճառով մրցույթ տեղափոխվի՚: Հայերը` ամենալավ, ամենախելացի ու ամենատաղանդավոր ազգերից են: Այդ նույն Պրիգոժինը միլիոններ է աշխատել` հենց ազգությամբ հայ Աբրահամ Ռուսոյի պրոդյուսերը լինելով: Մենք դեռ ցույց կտանք, թե ով ենք: Ասել եմ, ու այդպես էլ լինելու է, որ կբոյկոտենք Վալերիայի ելույթներն ու համերգները Հայաստանում: Նրանք Հայաստան ոտք չեն դնելու: Թող Հայաստանի բարիքներից չսնվեն: Չեչնիայում լինելով վարսավիր, ավելի ճիշտ` սափրիչ, դարձավ պրոդյուսեր: Շատ է շփվել հայերի հետ, շատ լավ գիտի, թե հայերն ինչ տաղանդավոր են: Ուղղակի, լինելով մուսուլման, երեւի ցանկություն է ունեցել հավասարապես խոսել բարեկամության մասին: Բայց ինչո՞ւ է վիրավորում իմ ազգին, թող վիրավորի նաեւ նույն ադրբեջանցուն: Եթե մեր ազգը իրավունք չունի մուտք գործել այդ երկիր, ինչո՞ւ պետք է գնամ այնտեղ երգեմ, պարեմ, ուրախանամ: Պրիգոժինն ինձ համար այսօր ոչնչություն է: Թող հայի փոխարեն ադրբեջանցի երգչի պրոդյուսեր լիներ, տեսնենք, այդ դեպքում ինչքա՞ն գումար կաշխատեր: Ինչո՞ւ է ասում` ՙՀայեր, դուք ո՞վ եք՚, թող ասեր` ՙԱդրբեջանցիներ, դուք ո՞վ եք, որ մինչեւ հիմա ապահովություն չեք երաշխավորում հայ մասնակցին՚: Թեկուզ ինչքան էլ ապահովեին, չէինք մեկնելու՚:

Բավականին ժամանակ է` ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, որ պարզաբանենք` մեկնելո՞ւ ենք Բաքու, թե՞ ոչ: Երեկ էլ մեր փորձերն ապարդյուն անցան: Ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց բջջայինին, իսկ Հ1-ից փոխանցում էին Գոհարի ներքին համարը ու չէին զլանում անընդհատ կրկնել, որ նա, միեւնույն է, չի պատասխանելու զանգերին: Օրվա ավարտին կրկին զանգահարեցինք Հ1 եւ ստացանք այլ պատասխան. ՙԳոհար Գասպարյանը գործուղման մեջ է, իսկ բջջային հեռախոսներն էլ անջատված են, կվերադառնա մարտի 2-ին՚: Գոհարի հեռախոսները ոչ թե անջատված էին, ինչպես նշեց աշխատակցուհին, այլ նա պարզապես չէր պատասխանում զանգերին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում