livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

prostitՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային կայքում տեղադրված եւ ստորեւ ներկայացվող տեղեկատվութունը ոստիկանության կայքում մենք չգտանք: Իսկ թե ինչն էր դրդել մեզ փնտրել այս դեպքի մասին տեղեկատվությունը հենց ոստիկանության մեկնաբանմամբ` պարզ կդառնա տեղեկատվությանը ծանոթանալուց անմիջապես հետո.

ՙԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ: Մասնավորապես` 2012թ. փետրվարի 28-ին Երեւան քաղաքի բնակչուհի Հերմինեն հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով, ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ: Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ, Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔՎ ՀԿ վարչություն` նախաքննություն կատարելու համար՚:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Հերմինեին շահագործելու գործընթացը սկսվել էր դեռ 6 տարի առաջ: Բնական է, որ լրագրողի մոտ առաջացավ այն հարցը, թե` անցած 6 տարվա ընթացքում Հերմինեի կողմից երբեւիցե որեւէ բողոք ներկայացվե՞լ էր իրավապահ մարմիններին, թե՞ ոչ:

Անցյալում ոչ մի բողոք չէր եղել…
Այս պատասխանը է°լ ավելի գրգռեց մեր հետաքրքրությունը եւ խնդրեցինք պարզաբանել եւս երկու հանգամանք: Առաջինը. Հերմինեն ուղարկվե՞լ է դատական բժիշկի մոտ, թե՞ ոչ: Ստացված ՙպատասխանից՚ եզրակացրեցինք, որ ստիպված ենք բավարարվել հաղորդագրության մեջ առկա տեղեկատվությամբ:
Ընթերցողը նկատեց, որ դատախազության հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ ասված չէ: Լռության է մատնված նաեւ այն, թե` կալանավորվա՞ծ է, արդյոք, Հերմինեի ամուսինը…

Հավաստիացնում ենք, որ մեր հարցերի նպատակը` հետաքրքրասիրությունը բավարարելը չէր միայն: Մեզ ավելի շատ հուզում էր այն, թե որքանով են իրավապահները այս հարցում կիրառել անմեղության կանխավարկածը եւ իրականացված ինչպիսի գործողությունների արդյունքում է իրավապահների մոտ ձեւավորվել այն համոզմունքը, որ` ՙՀ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով, ստիպել է կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ՚…
Սակայն այս հարցի վերաբերյալ լրագրողը կարծիք հայտնել չի կարող եւ դրա հավանական պատճառն այն է, որ ոստիկանութունը չի համարձակվում լրացնել դատախազության ՙլրատվությունը՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում