livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

podarokՄեր ունեցած տեղեկություններով, ՕԵ կուսակցությունը Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որտեղ հրավիրել էր նաեւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին եւ նվերներ հանձնել: Այս կապակցությամբ ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ այն դիտել են որպես նախընտրական կաշառքի մի ձեւ:

Կրկին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, միջոցառման ժամանակ ՕԵ կուսակցության կողմից ընտրված «աստղ» լրագրողներին որպես նվեր հանձնվել է կոնյակ («Տոնական», 15 տարեկան) եւ օծանելիք` ֆրանսիական: Արդյոք ՕԵ կուսակցությունը չափազանց հաճելի միջոցառումը դիտարկել է որպես կանանց տոնին նվիրված միջոցառո՞ւմ, թե՞, ինչպես ասում են, դա եղել է նախընտրական կաշառքի մի ձեւ: Այդ հարցով դիմեցինք կուսակցության լրատվական ծառայության պատասխանատու ՍՈՒՍԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ով ասաց. «Այսինքն` ընդդիմության կարծիքով` Մարտի 8-ը դա կաշա՞ռք է, եթե կանչում ենք լրագրողին եւ նվեր տալիս: Ինչ ասես` ասում են, որ մուրաբա ենք բաժանում եւ այլն եւ այլն: Մի՞թե հնարավոր է լրագրողին կաշառք բաժանել: Ամեն տարի պարոն Բաղդասարյանը եւ կուսակցությունը մեր գրասենյակում այս միջոցառումը կազմակերպում է: Ֆուրշետի սեղանի շուրջ Ա. Բաղդասարյանը բաժակ է բարձրացրել, Մարտի 8 է շնորհավորել եւ փոքրիկ նվեր տվել` բացիկով, մեկ հատ վարդով եւ մեկ փոքրիկ նվերով: Իսկ կոնյակ լրագրողներին չի տրվել, դա բացառվում է»:

Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրություն կատարում, թե որ լրատվամիջոցին հրավիրել իրենց միջոցառմանը: Ս. Աբրահամյանը պատասխանեց. «Մենք մեր միջոցառմանը հրավիրել ենք բոլոր լրատվամիջոցներին, քանի որ պարոն Բաղդասարյանը կարծում է, որ լրագրողները տիտանական աշխատանք են կատարում: Մենք հրավիրել ենք նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ` «Հայկական Ժամանակ» թերթին, որը ամեն օր իշխանություններին փնովում է, բայց իրենք չէին եկել: Ամեն լրատվամիջոցից ներկա է գտնվել մեկ ներկայացուցիչ, եւ իրենք են որոշում, թե ով գա»:

Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով` ՕԵ կուսակցությունն այդ միջոցառմանը իր կողմից հրավիրած լրագրողներին նվիրել է օծանելիք եւ 15 տարվա հնեցված կոնյակ` «Տոնական»: Իսկ թե ինչ սկզբունքներով է կատարել լրատվամիջոցների, կամ լրագրողների ըտրությունը, դա էլ հավանաբար ճաշակի հարց է եղել... Կամ  այդ ո՞ր օրվանից ՕԵԿ-ը սկսեց հատուկ հրավերքներ ուղարկել ընդդիմադիր հատվածին սպասարկող լրատվամիջոցերին, եւ այդ ինչպե՞ս պատահեց, որ ՕԵԿ-ը հենց այս տարի որոշեց շուքով «պատվել» իրենց «թանին թթու» ասողներին ու չասողներին, դժվար չէ կռահել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում