prigojinՎերջապես կատարվեց այն, ինչի մասին մենք ասում էինք արդեն քանի ամիս. հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց ներկայացուցիչ ուղարկել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին: Իսկ դա դուր չեկավ թե՛ դրսի, թե՛, այսպես ասած, ներսի որոշ մարդկանց, լրատվամիջոցների, որոնք հաճախ սնվում են եվրոպական կեղծ արժեքները գովաբանելու «ապուրով»:

Դրսի ներկայացուցիչներից ուզում ենք առանձնացնել ռուս  երգչուհի Վալերիայի պրոդյուսեր, համատեղությամբ` նաեւ ամուսին ԻՈՍԻՖ ՊՐԻԳՈԺԻՆԻՆ: Արդեն ներկայացրել ենք նրա` մինչեւ մեր պաշտոնական հրաժարվելը հնչած խոսքը, դրա վերաբերյալ կարծիքներ, ուստի հիշեցնենք մի փոքր հատված.

«Ադրբեջանցիները հայերի պես բարի ազգ են, ինչո՞ւ է պետք քաղաքականացնել այդ հարցը: Ովքե՞ր եք դուք` հայերդ, որ ասեք` խնդրում ենք չեղյալ հայտարարեք Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլը»... Մի մասնակցի պատճառով տեղափոխե՞լ մրցույթը, դա ուղղակի զառանցանք է: Չեմ կարծում, որ մրցույթը որեւէ բան կկորցնի հայկական պատվիրակության բացակայության դեպքում»:

Եվ սա ասում է մի մարդ, ով ծնվել է Մախաչկալայում ու պետք է լավ պատկերացնի, թե ովքեր են ազերիները, եւ հավասարության նշան չդնի բարբարոսի եւ իր իրավունքները պաշտպանողի միջեւ... Բայց նրա համար երեւի այլ, այսպես կոչված, եվրոպական արժեքներ են գործում, որոնք էլ ցանկանում է տեղափոխել ռուսական շոու-բիզնես, որտեղ արդեն սկսել են իշխել գունավոր ու թունավոր երեւույթները: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ նա եղել է նաեւ Աբրահամ Ռուսոյի պրոդյուսերը, ով 2006 թվականին իր դեմ իրականացված մահափորձի մեջ մեղադրել էր հենց Պրիգոժինին: Բացի այդ, հենց Վալերիան տարիներ առաջ «Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան փուլի հետ կապված դժգոհություններ ուներ, որն արտահայտեց նաեւ նրա պրոդյուսերը: Արժե նաեւ նշել, որ նա իր, այսպես ասած, կնոջ ծնողներին եւ իր ծնողներին կարողացել է ծանոթացնել Վալերիայի հետ 8 տարվա համատեղ կյանքից հետո` Իսրայելում, որտեղ արդեն 22 տարի բնակվում է մայրը: Ընդ որում, Իսրայել էր ժամանել նաեւ Պրիգոժինի` առաջին կնոջից ծնված դուստրը, ով առաջին անգամ էր տեսնում տատիկին... Ավելորդ չէ նշել, որ Վալերիան էլ երեք երեխա ունի առաջին ամուսնուց: Ահա այսպիսի ընտանեկան ավանդույթներ ունեցողն է մեզ խրատներ տալիս` գուցե ինչ-որ գումարի դիմաց ազերիներին քարոզելու կամ էլ Բաքվում կայանալիք գեյ-շքերթները գովազդելու դիմաց: Թե նա ինչ հարցեր է լուծում, իր խնդիրն է, իսկ մեր խնդիրը պետք է լինի նման երեւույթների ու նրա, այսպես կոչված, կնոջ` Վալերիայի մուտքը Հայաստան արգելելը: Եվ Վալերիայի համերգները բոյկոտելու կոչով դիմում ենք սփյուռքահայությանը, հատկապես ռուսահայերին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ