livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

eurovisionԱրդեն պարզ է, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» միջազգային երաժշտական մրցույթին: Ինչ իմաստ ուներ գնալ մի երկիր, որտեղ ամենօրյա հայատյաց քարոզ է իրականացվում արդեն տասնամյակներ ի վեր: Ինչպե՞ս, ի՞նչ սրտով կարելի է բեմ բարձրանալ ու երգել մի երկրում, մի քաղաքում, որտեղ մորթել, զանազան բռնությունների են ենթարկել մեր հայրենակիցներին: Ընդ որում, չեն զղջացել իրենց արածի համար, ավելին` իրենք են զոհի, տուժածի կերպարանք ընդունում` աշխարհին ներկայացնելով Խոջալուի «ջարդերի» կեղծ պատմությունը:

Վճռական քայլն արված է. մենք Բաքու չենք գնալու, սակայն կարծում ենք, ավելին` համոզված ենք, որ պետք չէ դրանով բավարարվել, այլ հարկավոր է եվրատեսիլյան ֆոնի վրա փորձել ներկայացնել Բաքվի, ազերիների իրական դեմքը: Իհարկե, դրա համար հարկավոր է միավորել Հայրենիքի եւ Սփյուռքի ջանքերը ու տեղեկատվական դաշտում էլ հարված հասցնել թուրք-ազերական տեղեկատվական փուչիկին:

Մենք նաեւ առաջարկում ենք նացիստական, տոտալիտար արժեքներով առաջնորդվող հանրապետության մայրաքաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի օրերին Հայաստանում` Երեւանում, անցկացնել այլընտրանքային «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթ, գուցե փառատոն` ժողովրդավարական արժեքներով, որը կմերժի նացիզմն ու ահաբեկչությունը: Դա կարելի է անվանել, ասենք, «Ժողովրդավարությունը եւ երաժշտությունը» կամ` «Մշակույթը տոտալիտարիզմի դեմ»: Եվ այդ առաջարկով պատրաստվում ենք դիմել միջազգային հանրությանը, սփյուռքահայերին, ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին ու Հանրային հեռուստաընկերությանը: Ավելորդ չենք համարում նշել, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ահավոր ոտնահարումները, կոչ է արել միջազգային հանրությանը` բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը»: Արդեն որոշ երկրներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մեկնել Բաքու, եւ համոզված ենք, որ դրանց թիվը կավելանա:

Հույս ունենք, որ մեր առաջարկը կստանա նաեւ հայտնի երգահանների, երգիչ-երգչուհիների, ընդհանրապես երաժիշտների, հասարակական կազմակերպությունների եւ անհատների աջակցությունը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում