livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

cosmo1Որո՞նք են մարդու, հատկապես երիտասարդի հոգեւոր, բարոյական արժեքները, ավելի ճիշտ` դրանց ստեղծմանը օգնող, տվյալ դեպքում` խանգարող հանգամանքները: «Cosmopolitan» ամսագրի խմբագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում մասնավորապես նշել է.

«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի այն (ամսագիրը -Ռ.Թ.) հասանելի լինի բոլորին, այսինքն` անգամ ուսանողներն cosmoունենան հնարավորություն ամսվա ընթացքում մեկ անգամ վճարել 990 դրամ եւ գնել ամսագրի փոքր տարբերակը կամ վճարել 1290 դրամ եւ գնել մեծ տարբերակը»: Իհարկե, անչափ «էժան» գին է մի ամսագրի համար, որի ընթերցողները, ըստ խմբագրի, նախընտրում են «հիմնականում նորաձեւություն, գեղեցկություն, սեքս եւ կին-տղամարդ փոխհարաբերություններ. սրանք ամենաշատ կարդացվող նյութերն են»:

Սակայն մենք համոզված ենք, որ ոչ թե ընթերցող աղջիկներն են նման թեմաներ նախընտրում, այլ հենց ամսագիրն է ամեն կերպ այդ թեմաները քարոզում` անտեսելով ազգայինն ու ավանդականը: Ինչպես ասում են` ինչ որ ցանես, այն էլ կհնձես: Եվ ցանելուց առաջ մի լավ մտածել է պետք:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում