livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

narkotiki1Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել եւ դարձել մեծ ու փոքր պետեւթյունների  գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլեւ քաղաքական եւ միջազգային հարթությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: «ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2011թ. ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտաբերվել են 1525 հանցագործությունների եւ 291 իրավախախտումների դեպքեր:

Հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 2010թ.` 854, 2011թ.` 711 անձ»,- այս տվյալները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության  դեմ պայքարի վարչության պետ Լեւոն Խաչատրյանը: Իսկ թե ներկայացված թմրամոլների թվերի մեջ ինչ տարիքային խմբեր են մտնում, պարոն Խաչատրյանը պատասխանեց.

- 2011թ. հայտնաբերված 18-24 տարեկան թմրամոլների թիվը կազմել է` 59, 25-29 տարեկաններինը` 90, 30-49 տարեկաններինը` 425, 50 տարեկանից բարձր` 130 անձ եւ 24 օտարերկրացի: Նշված անձանցից 15-ը կանայք են, 7-ը` անչափահաս, 24-ը` այլ երկրների քաղաքացիներ:

2010թ. այս տվյալները համապատասխանաբար կազմել են` 21,2 եւ 58:

- Ո՞ր երկրներն են Հայաստանի համար հանդիսանում սկզբնաղբյուր:

- Սկզբնաղբյուր երկրներ են համարվում հիմնականում Աֆղանստանը, Պակիստանը: Հայաստանի համար թիվ մեկ ափիոն եւ հաշիշ ներմուծող երկիր է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ներմուծում է Մեղրիի մաքսակետով, մաքսանենգ ճանապարհով: Իսկ Ֆրանսիայի Հանրապետությունից, հատկապես` Լիոն քաղաքից կրկին մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվում սուբուտեքս տեսակի թմրամիջոցը:

- Թմրամիջոցներ իրականացնողների շրջանում ի՞նչ թիվ են կազմում կանայք:

- Քանի որ թմրամիջոցների հիմնական իրացմամբ զբաղվող տղամարդիկ քրեակատարողական հիմնարկներում մեծ թիվ են կազմում, իրենց հանցավորnarkotikiգործունեությունը շարունակելու նպատակով ներգրավում են իրենց կանանց, քույրերին, մայրերին: Օրինակ` անցյալ տարի ապրիլին նման դեպք գրանցվել է: Նաիրա Սուքիասյանը 11 հատ սուբուտեքս տեսակի թմրամիջոց տեղավորել էր հեշտոցի մեջ եւ դրանով փորձում  էր մտնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` այն ամուսնուն փոխանցելու նպատակով, սակայն մուտքի մոտ հայտնաբերվել է ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից, եւ Նաիրան ձերբակալվել է:

- Կա՞ն 2012թ.-ին բացահայտված դեպքեր:

- 2012թ. հունվարի 24-ին Արթուր Ալեքսանյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է 5,6գ ափիոն տեսակի թմրամիջոց, իսկ ավտոտնակից` 910գ, որը պատկանում էր Տաջիկստանի քաղաքացի Թոլիբ Սոյիմի Պարտոնին, իսկ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է 0,5 գ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

2012թ. փետրվարի 11-ին Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածի 9-րդ կմ-ի, սահմանային տեղամասում  ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ Գագիկ Պողոսյանը,  Արթուր Մովսիսյանը (մականունը` «Մոծակ»), բետոնե շինությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 9 հատ փաթեթավորված 100-ական գ քաշով ափիոն, կանաչ գույնի լուսարձակող սարքով, ընդհանուր առմամբ` 900գ քաշով: Նշված փաթեթները Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից նետվել են ՀՀ տարածք: Հանցավոր խմբի ղեկավար Լեւոն Շալունցն այսպես էր հպարտանում իրավապահների մոտ. «Ես ափիոն վաճառելով` լավություն եմ արել իմ հայրենի Գորիս քաղաքի բնակիչներին, թույլ չեմ տվել, որ բենզին սրսկվեն»:narkotik Իսկ անցյալ տարի հայտնաբերված եւ ձերբակալված ՀՀ թիվ մեկ նարկոբարոն Վաչագան Ազիզյանը (մականունը` «Գնդի Վաչո») այսպես է արդարացել. «Ես բարիգ չեմ, ես բիզնեսմեն եմ եւ իմ գործունեությամբ թույլ չեմ տալիս  ափիոնի գները բարձրանան, ստաբիլ եմ պահում»:

Եվ վերջին` երրորդ, բացահայտված դեպքն առնչվում է Շենգավիթի բնակիչ Ռոբերտ Առաքելյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է «Բիջ Ռուբո» մականվամբ: Նրա մոտից փետրվարի 20-ին հայտնաբերվել եւ առգրավվել է 7,7գ ափիոն տեսակի թմրամիջոց, իսկ բնակարանի խուզարկությամբ` «ՏՏ» տեսակի ատրճանակ, 6 փամփուշտ եւ 40,7գ ափիոն տեսակի թմրամիջոց:

Հարցազրույցի վերջում պարոն Խաչատրանը նշեց, որ ՀՀ ոստիկանապետն իրավապահների առջեւ թիվ մեկ առաջնային խնդիր է դրել` թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնողների դեմ անողոք պայքարել, բացահայտել բոլորին անխտիր, պատժել օրենքի ողջ խստությամբ, քանի որ նրանց հանցավոր գործունեությունն անմիջական վտանգ է ներկայացնում մեր ազգի գենոֆոնդին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում