livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 12, 2019

eurotesilՀայաստանյան "եվրատեսիլասերները" հիմնականում այս կամ այն աղանդի ներկայացուցիչ երգիչ-երգչուհիներն են, ինչպես նաեւ որոշ, այսպես կոչված, ռոմանտիկներ: Իսկ նրանց վառ գույներով ներկայացնում, ինչպես նաեւ իրենց դրական վերաբերմունքը «Եվրատեսիլի» նկատմամբ բացահայտ ցուցաբերում են հիմնականում այն լրատվամիջոցները, որոնք, ինչպես վերեւում նշել ենք, հաճախ սնվում են եվրոպական կեղծ արժեքները գովաբանելու «ապուրով»:

Այդ լրատվամիջոցների հրապարակումներում կարմիր թելի պես անցնում է զինվորների սպանության թեման: Հիշեցնենք, որ Բաքու գնալուն դեմ հանդես եկած երգիչ-երգչուհիները հայտարարության մեջ նշել էին նաեւ, որ հենց այդ օրը ազերի դիպուկահարի կրակոցից զոհվել է հայ զինվոր: Եվ ահա, պարզվել է, որ այդ զինվորին սպանել են ոչ ազերիները, եւ դա շատերին առիթ է տվել հիշեցնելու հայոց բանակի սպանությունների, ոչ կանոնադրական երեւույթների մասին: Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ բանակում դրանք առկա են, սակայն դրանք առկա են աշխարհի բոլոր բանակներում: Դրանով չենք ուզում արդարացնել որեւէ սպանություն, որեւէ բռնի երեւույթ` լինի բանակում, թե այլուր, բայց...

Ի վերջո, կան խնդիրներ, որոնց, այդ թվում` այս էժանագին շոու-մրցույթի շուրջ միասնական կարծիք ձեւավորելն ու Բաքու չմեկնելն է, որը եւ կատարվեց: Եվ չարժե ստանձնել ազերիների դատապաշտպանի դերը... Գուցե որոշ լրատվամիջոցների խմբագիրներ դա կատարում են ԱԺ-ում նույն դերակատարումը ստանձնելուց առա՞ջ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում