livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Իտալիայի Կաստելո դե Սեռավալե փոքրիկ քաղաքի մայրերը չեն հավատում, թե գեղեցկությունը կարող է փրկել աշխարհը: Նրանք պահանջում են, որպեսզի մանկապարտեզի` չափից դուրս գեղեցիկ մանկավարժը հեռացվի աշխատանքից: Գեղեցիկ լինելուց բացի, մանկավարժը ունի այլ «թերություններ» եւս. նա` ամերիկուհի է եւ արձակուրդների ժամանակ իր հայրենիքում նկարահանվում է մոդայիկ պարբերականներում: Գեղեցկուհի Միկելան կարողացել է համոզել ծնողներին, որ ինքը ներկայացրել է հագուստներ, բայց` ոչ իր մարմինը: Սակայն Միկելայի ամենահզոր զենքն այն է, որ երեխաները բացարձակորեն համաձայն չեն իրենց մայրիկների հետ եւ հրապուրված են նրանով:

 

Ո՞Վ Է ԱՌԵՎԱՆԳԵԼ ՄԱՆԿԻԿԻՆ

Անցած կիրակի, ՌԴ Բրյանսկ քաղաքում առեւանգել էին 9-ամսական երեխայի: Ըստ մոր հայտարարության, ինքը մի քանի րոպեով մտել էր խանութ, իսկ երեխային թողել էր սայլակի մեջ` փողոցում:

Ռուսաստանի քննչական կոմիտեն իր հերթին հայտարարություն էր տարածել, որ իրենք հույս ունեն, որ երեխան կենդանի է եւ կոչ են արել առեւանգողին վերադարձնել երեխային` խոստանալով ներել: Իրավապահները միաժամանակ խոստացել են խոշոր պարգեւատրում այն անձին, ով կտեղեկացնի փոքրիկի գտնվելու վայրի մասին:

Երեխային փնտրում են 400 ոստիկաններ եւ շուրջ 1000 կամավորներ: Մոսկվայից Բրյանսկ էին ժամանել փորձառու հետախույզներ:

Միաժամանակ ոստիկաններին զարմացրել էր առեւանգվածի մոր չափից դուրս հանգիստ պահվածքը, որի արդյունքում 19-ամյա Սվետլանա Շկապցովան նույնպես արժանացել է քննչական մարմինների ուշադրությանը: Չի բացառվում նաեւ, որ երեխային «առեւանգել» է Սվետլանայի ամուսինը, ում հարաբերությունները կնոջ հետ եղել էին ոչ այնքան սիրալիր:


ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

Ռուսաստանի Նիկոլաեւսկ քաղաքում 10 մարդ ցուցապաստառներով բողոքի ցույց էին անցկացրել ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց: Նրանք պահանջում էին արդար քննություն եւ խիստ պատիժ երեք համաքաղաքացիների նկատմամբ, որոնք մի քանի անգամ բռանաբարելուց հետո, փորձել էին հրկիզել մի աղջկա: Ցուցարարները զայրացած էին այն փաստից, որ իրավապահ մարմինները ազատ էին արձակել ձերբակալված հանցագործներին, ում ծնողները բավականին ազդեցիկ պաշտոնյաներ էին այդ մարզում, պահանջում էին պաշտոնանկ անել մարզի դատախազին եւ սպառնում ինքնադատաստանով:


«ՌՈՍԿՈՍՄՈՍԻ» ԵՐԿՐԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Վերջին օրերս ռուսական լրատվամիջոցներին խիստ հետաքրքրում է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինի «հիվանդության» պատճառները: Ըստ պաշտոնական հաղորդագրության`

Պոպովկինը գերհոգնածության պատճառով հայտնվել էր հիվանդանոցում : Լրագրողները չեն հավատացել այդ վարկածին եւ տեղեկություններ էին տարածել, որ բարձրաստիճան այդ պաշտոնյան դարձել էր հարբած կռվի զոհ: Կռվի պատճառը` կին էր: Պատճառն, անշուշտ, «հարգելի» էր, քանի որ Վ. Պոպովկինը գինովցել էր մարտի 6-ին, նրա կողմից ղեկավարվող գերատեսչության շենքում կազմակերպված եւ կանանց տոնին նվիրված խնջույքի ժամանակ:


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում