livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

azgՍոցիալական ցանցերում երեկ լուր տարածվեց, որ ապրիլի 2-ին, ժամը 12-ին Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում լսվելու է համասեռամոլների եւ/կամ նրանց պաշտպանների հայցն ընդդեմ «Մեկ ազգ» դաշինքի: «Մեկ ազգ» դաշինքը հանրությանը հայտնի է ընդդեմ աղանդների, «երկնագույնների», «նարնջագույնների» եւ այլ «5-րդ շարասյուների» բավականին սուր պաստառներով:

Մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, ով էլ պարզաբանեց հետեւյալը.

- Հայցվորները երեքն են, որոնց պայքարը դե ֆակտո «Մեկ ազգ» դաշինքի գործունեության դեմ է: Դրանցից մեկը Բայանդուր Պողոսյանն է, որը իր կրոնական համոզմամբ սատանիստ է, իսկ սեռական կողմնորոշմամբ` բիսեքսուալ: Վերջինս նաեւ ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջի ադմինիստրատորն է, Էջ, որը շուրջ 1 տարի է, ինչ զրպարտում եւ վիրավորում է «Մեկ ազգ» դաշինքի ազգանվեր գործունեությունը: Եվ ոչ միայն մեր, այլ նաեւ Հայ առաքելական եկեղեցու հայապահպան գործունեությունը համարում է պետականության կործանման, թագավորներին դավաճանող կառույց: Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանին եւ կոնկրետ իմ անձը հանրությանը ներկայացնում են մարդկության թշնամի Ադոլֆ Հիտլերի կերպարով: Մյուսը «Ժառանգություն» կուսակցության համակիր Դանիել Իոնիսյանն է եւ ոմն Հասմիկ Սիմոնյանը: «Մեկ ազգ» դաշինքին պատկանող ֆեյսբուքյան էջի պատին Բայանդուր Պողոսյանի հասցեին հնչել է «գաղափարական վիժվածք» արտահայտությունը` որպես էջի ադմինիստրատոր, հետեւաբար, պատասխանատու:

Պարոն Թամազյանը խոստացավ  դատական նիստից հետո բացել որոշ փակագծեր եւ ավելի համակողմանի տեղեկատվություն տրամադրել:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջին, ապա այն լեցուն է մարտնչող կոսմոպոլիտիզմի, սեռական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության եւ այլ զազրելի բաների քարոզչությամբ: Էջի ադմինիստրատոր սատանիստին ներկայացնելը միանգամայն ավելորդ է... Իսկ «Ժառանգության» համակիր Դանիել Իոնիսյանն աչքի էր ընկել 2010-ի գարնանը` որպես զորակոչից տարկետում ապահովող ասպիրանտական տեղերի կրճատման դեմ ուսանողական ցույցերի կազմակերպիչներից մեկը:

Դատավարության ընթացքի մասին կանոնավոր ձեւով տեղեկատվություն կտրամադրենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում