livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

anjԵրեւանի «Կենտրոն եւ Նորք-Մարաշ» վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում դեռ ընթանում է Կարեն Արայանի դատավարությունը:

Փակ դռների հետեւում դատարանը պետք է պարզի, թե ինչպես են համացանցում հայտնվել հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարները եւ որքանով են դրանք համարվում ապօրինի միջամտություն անձնական ու ընտանեկան կյանքին: Քրեական այդ գործի վարույթի մասին` սկսած նախնական քննությունից, իր «տպավորություններով» խնդրեցինք կիսվել մեղադրյալի մորը` Մարինա Արայանին:

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԲԱՆ

Իմ զրուցակիցը այն Մարինա Արայանը չէր, ով ամիսներ առաջ տեսախցիկի առջեւ բավականին վստահ շշտակի խոսքով պաշտպանում էր իր որդուն` Կարեն Արայանին այն մեղադրանքներից, որոնք ներկայացրել էր «իր տղամարդուն» դերասանուհի Անժելա Սարգսյանը եւ որոնց հիման վրա կալանքի տակ էր վերցվել երիտասարդ տղամարդը: Ես զրուցում էի անարդարության պատնեշի առջեւ հայտնված մի կնոջ հետ, ով ուշադիր ունկնդրի  կարիք ուներ այնպիսի մթնոլորտում, երբ մարդկային շփումը կաշկանդված չէ սենսացիոն պահը «անմահացնող» տեսասարքով եւ ասված խոսքը մեղադրանքների թիրախ դարձնող ձայնագրիչով: Մենք զրուցում էինք երկու անձանց մասին փորձելով հասկանալ, թե գործնականում որքանով է արդարացի այն ճշմարտությունը, թե յուրաքանչյուրը ինքն է կերտում իր ճակատագիրը…

 

«ՄԱՄԱ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՄՈՏԵՆԱՍ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ»


- Տիկին Արայան, դեռ վաղ է ենթադրել, թե ինչպիսի եզրակացության կհանգի դատարանը, սակայն սկանդալային դարձած այդ միջադեպով հետաքրքրվողները գրեթե համոզված են, որ խայտառակ այդ լուսանկարները համացանցում տեղադրել էր Կարենը:

Դուք ժխտել եք այդ վարկածը: Չէի՞ք ցանկանա հիմնավորել Ձեր համոզմունքը:

- Կարենը չէր կարող հրապարակել այդ լուսանկարները, քանի որ դրանցից ամենաշատ վախեցողն ինքն էր: Եվ այդ վախը պայմանավորված էր նրանով, որ լուսանկարները կարող էի տեսնել ես…

anj3- Այսինքն, Կարենը գիտե՞ր, որ այդ նկարները կային:

- Ավելին` Կարենը գիտեր, որ Անժելայի բոլոր սիրեկանների մոտ եղել են նմանատիպ լուսանկարներ, Անժելան Կարենից դա չի էլ թաքցրել: Սակայն Դուք թույլ չտվեցիք ավարտել առաջին հարցի պատասխանը…

- Մեղավոր եմ, սակայն եւս մեկ միջամտություն թույլ տվեք. Ձեր խոսքերից ես եզրակացնում եմ, որ Անժելան նկարահանել էր սիրային իր «սխրագործությունները» ոչ միայն Կարենի մասնակցությամբ:

- Այդպիսի լուսանկարներ եղել են դեռ 2006 թվականից, երբ Կարենը անազատության մեջ էր…: Այնուամենայնիվ, վերադառնամ առաջին հարցին: Երբ լուսանկարները հայտնվել էին համացանցում, Կարենը խնդրում էր ինձ չմոտենալ համակարգչին եւ չնայել դրանք…

- Դուք դիտե՞լ եք դրանք:

- Ոչ: Սակայն դա չի նշանակում, թե ես տեղյակ չեմ դրանց «բովանդակությանը». քիչ չէին «բարի» մարդիկ, որոնք ցանկանում էին մանրամասն «լուսավորել» ինձ…

- Ձեզ, իհարկե, չեմ հարցնի, թե ովքեր էին այդ մարդիկ, բայց հետաքրքիր են նրանց նպատակները:

- Անժելան շանտաժի էր ենթարկում Կարենին, փորձում էր ահաբեկել իր թիկունքին կանգնած «Կյանքի խոսք» աղանդով, որն ի զորու է այս քաղաքում լուծել ցանկացած հարց, սպառնում, որ այդ լուսանկարները ցույց կտա ինձ ու Կարենի հարսնացուին, եթե Կարենը հեռանա իրենից… Այնպես որ, «բարի» այդ մարդկանց փնտրեք Անժելայի շրջապատում:

- Իսկ Կարենը արդեն հեռացե՞լ էր Անժելայից:

- Կարենը վաղուց էր ուզում անել դա, բայց վախենում էր Անժելայի սպառնալիքներից…

- Դա վաղուց արդեն հայտնի փաստ է, եւ այդ մասին Դուք հրապարակավ հայտարարել եք: Այնուամենայնիվ, ինչի՞ց էր ավելի շատ վախենում Կարենը:

- Կարենը չէր ցանկանում, որպեսզի ես իմանամ այդ լուսանկարների մասին…

- Եվ այդ համոզմունքը հիմնավորվա՞ծ է…

- Հասկանում եմ Ձեր կասկածները: Լավ, ասեմ նաեւ հետեւյալը. լուսանկարները ինտերնետում հայտնվելուց դեռ շատ առաջ, ես փորձել եմ հասկանալ Կարենին, թե ինչու նա չի հեռանում Անժելայից: Այդ հարցի մասին մեր միջեւ վեճեր էին եղել անգամ Անժելայի ներկայությամբ: Այդ կինը մի անգամ եկել էր մեր տուն եւ Կարենը խնդրել էր ինձ ընդունել նրան: Ես կտրականապես հրաժարվեցի, ասելով, որ չեմ կարող շփվել ամուսին ունեցող այն կնոջ հետ, որը ներկայանում է որպես իմ որդու սիրուհի: Հավանաբար, դա վերջին կաթիլն էր Կարենի համար, քանի որ մնալով ինձ հետ մենակ, նա լաց եղավ ու ասաց. «Ես զզվում եմ Անժելայից, բայց կտրուկ նրանից հեռանալ չեմ կարող»: Իսկ լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո Կարենը ասաց, որ հենց այդ լուսանկարների պատճառով ինքը չէր համարձակվում կտրուկ հեռանալ Անժելայից:

 

«ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՎԿԱՅԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ…»


- Ինչո՞ւ եք ասում «ամուսին ունեցող կին». հայտնի է, որ Անժելա Սարգսյանը ամուսնալուծվել էր:

- Իսկ ինձ հայտնի է, որ Ղազարն ու Անժելան հիմա էլ ամուսնական կապերի մեջ են: Այլ հարց է, որ նման կապը հեռու է ավանդական համարվելուց:

anj2- Պարզաբանեք, խնդրեմ, եթե համարում եք, որ Ձեր կարծիքն Անժելա-Ղազար հարաբերությունների մասին առնչվում են Կարենի դատաքննության հետ:

- Այո, ես համոզված եմ, որ առնչվում են անմիջականորեն: Կարենին մեղադրում են, իբր ինքն է տարածել լուսանկարները եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները: Օրենքի լեզվով ասած` Կարենը, հավանաբար, այն միակ անձն է, ով ոչ մի պայմաններում չէր ցանկանա, որպեսզի այդ նկարները հայտնվեին ինտերնետում: Ըստ Անժելայի, Կարենը այդ լուսանկարները պատճենահանել էր իր համակարգչից: Իսկ ինչո՞ւ դա չէր կարող անել Ղազարը…

- Եվ վարկաբեկե՞ր ինքն իրեն…

- Ես ոչինչ չեմ պնդում եւ ոչ մեկին այս պահին չեմ մեղադրում. ես պաշտպանում եմ զավակիս: Ես չեմ պաշտպանել Կարենին, երբ նրան մեղադրում էին ավազակային հարձակում կատարելու համար եւ համարել եմ, որ նա այդ հանցանքը իսկապես գործել էր: Բայց ես գիտեմ, որ Կարենը չի կատարել այն, ինչում մեղադրվում է հիմա: Եթե մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, թե Կարենը հնարավորություն ուներ ձեռք գցել այդ լուսանկարները, ինչո՞ւ է բացառվում, որ նույն այդ հնարավորությունն ունեին կամ կարող էին ունենալ տասնյակ այլ անձինք: Էլ չասած, որ այդպիսի լուսանկարներ, տարիներ շարունակ, եղել էին Ղազար-ամուսնու բազմաթիվ «մրցակիցների» մոտ…

- Շատ-շատերը դրական են գնահատում այն, որ բարդ իրավիճակում Ղազարը կրկին հայտնվել էր Անժելայի կողքին:

- Իսկ ե՞րբ էր նա հեռացած Անժելայից: Երբ իր կնոջը տանում էր Կարենի մո՞տ: Թե՞ երբ խնդրում էր Կարենի ծնողներից, որպեսզի նրանք համոզեն իրենց որդուն երեխա ընծայի իր սիրեցյալ կնոջը: Շարունակե՞մ…

- Ոչ: Եթե Դուք մասնակից դառնաք դատաքննությանը` ասելո՞ւ եք այդ ամենը:

- Քննիչն ինձ հարցաքննել է, բայց մեղադրական եզրակացության ցուցակում ես` որպես վկա, ներգրավված չեմ: Ես չկարողացա չափել քննիչի վախը. ամբողջ քննության ընթացքում նա հավաքագրում էր բացառապես Անժելայի թիմը: Սակայն ես հուսով եմ, որ լինելու եմ վկա այս գործում եւ ասելու եմ այն ամենը, ինչը պետք է իմանա դատարանը, որպեսզի կայացվի արդար դատավճիռ:

- Եվ Դուք կկարողանա՞ք դատարանում ապացուցել Ձեր ասածները:

- Հուսով եմ…

Ո՞Վ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

 

- Տիկին Արայան, Դուք գիտեք, որ Կարենը լուսանկարներ համացանցում չի տեղադրել: Տրամաբանական է, որ Դուք մտածել եք այն մասին, թե ո՞վ կարող էր դա անել:

anj1- Մտածել եմ շատ ու երկար, որեւէ վարկածի վրա կանգ առնել չեմ կարող: Սակայն մի փաստի մասին պետք է պատմեմ:

Կարենը դեռ կալանքի տակ չէր, երբ Անժելան առաջարկեց իրեն գնալ նկարահանումների տաղավար եւ բոլորի ներկայությամբ հայտարարել, թե Անժելայի բոլոր մեղադրանքները հիմնավորված են, անգամ այն, որ ինքը զենքի սպառնալիքով բռնաբարել է Անժելային: Դրա դիմաց խոստացվել էր փակել գործը: Այդ խոսակցությունը եղել էր Անժելայի ներկայությամբ, սակայն բանակցությունները վարում էր ոչ թե Անժելան, այլ նրա հետ եղած մի տղամարդ: Կարենը համաձայնել էր եւ արել էր պահանջվող «խոստովանությունը»: Արել ու խաբվել էր…

- Բայց Կարենը բռնաբարության մեջ չի մեղադրվել:

- Բռնաբարության հարցը չբացված փակվել էր, բայց Անժելային եւ, հավանաբար, այլոց խիստ անհրաժեշտ էր բռնաբարված եւ պղծված Անժելայի տիպար ստեղծելը…

 

ՉՏՐՎԱԾ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Տեր-Եսայի քահանան, իր կողմից տրված հարցազրույցն

երից մեկում ակնարկել էր, թե` հասկանալով «Կյանքի խոսք» աղանդի էությունը, Անժելա Սարգսյանը հիասթափվել էր եւ հեռացել այդ կազմակերպությունից…

«Կյանքի խոսք» աղանդը հայտարարել էր, թե Անժելա Սարգսյան անդամ իրենք չեն ունեցել…

Ո՞վ է լավատես կամ ո՞վ է ստում` մեր հարցազրույցի քննարկման առարկա չդարձավ այս հարցադրումը: Անգամ անդրադառնալով այն հանգամանքին, որ աղանդավոր կազմակերպությունների շատ անդամների մոտ հաճախակի նկատվում են որոշակի շեղումներ, վերջիններիս հետեւանքներին նույնպես գնահատականներ չտրվեցին:

Սակայն խորհել այն մասին, որ աղանդավորական ցանցից ազատվելու փորձերը հաճախ անհետեւանք չեն մնում` անհրաժեշտ է…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում