livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

alkՉելյաբինսկի մի փաստաբան այնչափ ըմբռնումով էր մոտեցել ավտովարորդների իրավունքների խախտման հարցին, որ դիմել էր Ստրասբուրգի եվրոպական դատարան, որպեսզի վերացվի այն օրենքը, որն արգելում է վարորդներին խմել ղեկին:

Հիմնվելով այն փաստի վրա, որ եվրոպական շատ երկրներում սահմանված է ալկոհոլի օգտագործման թույլատրելի շեմ, փաստաբանը համոզված է, որ իր բողոքը միջազգային դատարանի կողմից կբավարարվի: Տրանսպորտային անվտանգության հարցերով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կիրյանովը վրդովված տեղեկացրել է, որ վերջին վեց տարվա ընթացքում կտրուկ ավելացել էին ճանապարհատրանսպորտային ծանր պատահարները, որոնք հետեւանք էին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը:

ԿԱԽԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

30-ամյա կնոջ մարմինը ազգականները հայտնաբերել էին նրա սեփական բնակարանում, կախված վիճակում: Բռնության հետքեր չէին հայտնաբերվել, իսկ բնակարանի մուտքի դուռը բանալիով փակված էր եղել ներսից: Այնուամենայնիվ, կախված փաստաբան Նադեժդա Շուտենկոյի ինքնասպանության վարկածին հանգուցյալի հարազատները չեն հավատում:

ՀԻՎԱՆԴԱՑԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Իրկուտսկի մարզի իրավապահները եւ իշխանությունները փորձում են պարզել Բրատսկի հիվանդանոցում 10 երեխայի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառները: Ծնողների հայտարարության համաձայն, երեխաների վիճակը վատացել էր բժշկական գործողությունների արդյունքում:

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն սկսել է լայնածավալ ստուգումներ անցկացնել քաղաքացիների այն բողոքների առնչությամբ, որոնք վերաբերում են ոստիկանների կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահմանը: Այդ գործընթացի պատճառ դարձավ վերջերս Կազանում տեղի ունեցած արտառոց դեպքը, երբ ոստիկանության բաժիններից մեկում տանջամահ արվեց անմեղ մի քաղաքացի: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղեկացրել էր, որ նման չարաշահումների դեպքեր արդեն իսկ բացահայտված են եւ հավաստիացրեց, որ յուրաքանչյուր նման փաստ կստանա համապատասխան իր գնահատականը, իսկ մեղավորները խստորեն կպատժվեն:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում