livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

azgԱպրիլի 2-ին նշանակված առաջին դատալսումը` սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ այլոց ընդդեմ "Մեկ ազգ" դաշինքի հայցով, հետաձգվեց մինչեւ ապրիլի 16-ը: Նշենք, որ դատարանի շենքի մոտ նաեւ երիտասարդական ցույց էր տեղի ունեցել ընդդեմ հայցի եւ տարատեսակ "գույնզգույնների": Դատին մասնակցելու էին եկել նաեւ "Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոն"-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, հոգեւորականներ` հայր Եղիշեն եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի "Հայորդաց տների" տեսուչ-տնօրեն` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով էլ ասաց հետեւյալը.

- Ես եկել եմ մասնակցելու այս խնդրին` տեսնելու համար, թե ինչպես է հայ մարդը կարողանում ըմբոստանալ իր ազգային  արժեքների դեմ:

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է մարդը իր ընտանիքի ներսում դուրս գալ իր ընտանիքի դեմ: Եթե մենք այսօր խոսում ենք հայությունից, դա նշանակում է մենք խոսում ենք ազգությունից, որը մի հավաքականություն է, որը հազարամյակներ է ձեւավորում, ոչ թե այս կամ այն գաղափարախոսությունը պիտի լինի մեր ով լինելը, այլ մեր անցյալը հիմք ծառայեցնելով պիտի ճշտենք մեր ով լինելը: Դժբախտաբար, այսօր փորձում են մեզ մեր իրական ազգային դեմքից հեռացնելով մոտեցնել այնպիսի մի իրականության, որ հայը դադարի իր ազգային կերպարը կրելուց:

"Իսկ ի՞նչ կոչով կդիմեիք հայցվորներին եւ նրանց համակիրներին",-հարցին վարդապետ Հովնանյանը պատասխանեց.

- Ես բոլորին մեկ կոչով կդիմեի` չկորցնեք ձեր ազգային եւ մարդկային կերպարը: Ինձ համար այս կամ այն կառույցի խնդիր չկա այստեղ, ինձ համար կա հայ մարդու խնդիր, իսկ երբ հայը կորցնում է իր ազգային կերպարը, նա դադարում է հայ լինելուց: Հայ մարդը իրավունք չունի իր սրբությունների նկատմամբ դավաճանորեն մոտենալ:

Իսկ սատանիստ Բայանդուր Պողոսյանը երբ իմացավ, որ մենք "Իրավունք հոլդինգ"-ից ենք, սկսեց զայրանալ, այս ու այն կողմ գնալ, իսկ վերջում այսպես արտահայտվեց. "Ես անձամբ բոյկոտ եմ հայտարարում ձեր լրատվամիջոցների դեմ": Այդ "ահասարսուռ" բոյկոտից մահու չափ վախեցանք, չէ՞ որ մեզ համար այլեւս փակ եւ անհասանելի են դժոխքի դռները... Նույն "դաժան" սանկցիայի տակ են նաեւ մեր գործընկերները slaq.am-ից... Իսկ թե ինչն է "բոյկոտի" պատճառը` պարզվեց սատանիստի բլոգից. նրա նրբիկ սատանիստական հոգին թունդ վիրավորվել էր, երբ "Իրավունք"-ի գլխավոր խմբագիրը "Երկնագույն" խրախճանքը" հոդվածում դաժան "դիսկրիմինացիայի" էր ենթարկել համասեռամոլներին ու այլ գույնզգույն թափոններին դեռեւս տարիներ առաջ` 2009 թ. օգոստոսի 7-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում