livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

razmikԻնչպես լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր ԱՐՄԻՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ադրբեջանցիները գողացել են հայ երգչի «Վայ-վայ» երգը: Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ Ֆարիդ Դադաշովի եւ Ալի Ալիեւի (Farid Dadashov եւ Ali Aliyev) անունով արդեն քանի օր է, ինչ «Վայ-վայ» կատարումը տարածվել է YouTube-ում, մինչդեռ Ռազմիկ Ամյանն այն կատարել է 2011թվականի ամռանը: Երգիչը որեւէ տեղ չի դիմել եւ, առհասարակ, չգիտի էլ ում կարելի է դիմել նման դեպքում, պարզապես ցանկացել է բարձրաձայնել այս մասին` ցույց տալու, որ «ասում են, որ հայերն են ադրբեջանցիներից երգեր գողանում, բայց, փաստորեն, ճիշտ հակառակն է»: Ապա լրատվամիջոցները ներկայացնում են ադրբեջանցիների «Վայ-վայ» եւ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգերը: Հետո տեղեկացանք, որ երգիչը եւ նրա պրոդյուսերը ցանկանում են դիմել համապատասխան մարդկանց, որպեսզի YouTube-ից հանեն ադրբեջանցիների երգը:

Իհարկե, մեզ համար նորություն չէ, որ մեր ոխերիմ հարեւաններն ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել կամ սեփականաշնորհել մեր մշակութային հուշարձանները, երաժշտությունը, նույնիսկ երաժշտական գործիքները: Սակայն տվյալ դեպքում մեզ անհանգստացնողը ոչ այնքան հերթական գրագողությունն է, այլ այն հանգամանքը, որ ականջը կանչած Վահրամ Պետրոսյանի ասածներն օրեցօր դառնում են ավելի իրական: Եթե հիշում եք, նա մի առիթով նշել էր, որ հայերն ադրբեջանական երաժշտություն շատ են սիրում եւ օգտագործում են նման ոճն իրենց ստեղծագործություններում: Եվ հիմա նման շատ երգեր ռեստորաններից ու խնջույքների սեղաններից տեղափոխվել են տարբեր կայքեր, բարձրացել են բեմ... Եվ սրա վերջը չի երեւում:  


 ԹՐՔՈՒՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳ ՉԻ ԵՐԳԻ

Մենք արդեն գրել էինք այն մասին, որ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն ցանկանում է իր ալբոմում ներառել նաեւ հայկական, հայերեն կատարմամբ «Սարի հարս» (Սարը գելին) երգը: Ընդ որում, թուրքերը դա իրենցն էին համարում, ազերիները` իրենցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, թուրքերը համոզվել են այդ երգի` հայկական լինելու մեջ եւ ստիպել երգչուհուն, որպեսզի նա հրաժարվի իր նոր ալբոմում ներառել այդ երգը: Ինչպես տեղեկացրել է թուրքական Haberx-ը, թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված մի հաղորդման ժամանակ հեռախոսային կապ է հաստատվել Սեզեն Աքսուի մենեջերի հետ, ով հայտարարել է, թե «Սարը գելին»-ը չի լինելու Սեզեն Աքսուի նոր ալբոմում: Թուրքերը հասան իրենց ուզածին, իսկ մենք ե՞րբ ենք մաքրելու հեռուստաեթերն ու բեմահարթակը թուրքահոտ ու ազերահոտ երաժշտությունից:


«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ «ՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

missՎերջերս տարբեր կայքերում տարածվեցին «Միսս Հայաստան» մրցույթի նախնական, նախընտրական փուլին առնչվող տեսագրություններ, ծավալվեցին քննարկումներ, որոնց կանդրադառնանք հետագայում: Սակայն մինչ այդ ուզում ենք խոսել մի տհաճ երեւույթի մասին: Հ2 հեռուստաընկերությամբ այդ մրցույթի կազմակերպիչները տարածում են գովազդ, որտեղ ցուցադրվում են լողազգեստով, կարելի է ասել, դեռահաս աղջիկներ, որոնց, այսպես ասած, ապրանքի, թող ներեն այդ աղջիկները, մսի նման ու գիշատչի հայացքով ուսումնասիրում են, այսպես ասած, ժյուրիի անդամները:  Մենք պարզապես ուզում ենք հարցնել կազմակերպիչներին` դա ի՞նչ է տալու ձեր մրցույթին, եւ լողազգեստով ներկայացվող աղջնակները մի՞թե հարազատներ չունեն:  

 

«ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ» ԵՎ... ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ վերջում` հեռուստատեսության, ավելի ճիշտ` հեռուստասերիալներ կոչվող երեւույթի մասին: Շատերն են արդեն թե՛ եթերից, թե՛ առօրյա խոսակցություններում դժգոհում «Դժվար ապրուստ» եւ այլ հեռուստասերիալներում ինքնասպանության փորձերի, դրանք վառ գույներով ներկայացնելու փաստերից: Միգուցե նաեւ հենց դրանցո՞վ է պայմանավորված վերջին շրջանում ինքնասպանությունների քանակի աճը: Մի՞թե հեռուստաընկերությունների մեծամասնությունը, բացի էժանագին հումորներից ու ծայրահեղ վատատեսական հեռուստասերիալներից, այլ թեմա չգիտեն:


Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում