livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

101599Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, ապրիլի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանրաքանդակի անզուգական վարպետ ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ եւ անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Ստեղծագործական տարիների ընթացքում ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինքրոն շարժումներ` չկրկնելով դրանցից եւ ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված: Նա նաեւ տաղանդավոր երաժիշտ էր, ջութակի վարպետ-նորարար, նորից կյանքի է կոչել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք: Վարպետի` Լոս Անջելեսում կայացած ՙՀրաշքների աշխարհ՚ ցուցահանդեսն այցելուներն անվանել են ՙԱշխարհի ութերորդ հրաշալիք՚:

Նա ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում էր հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը եւ պարգեւատրել ՙԿենդանի լեգենդ՚ ոսկե մեդալով: Վարպետը պարգեւատրվել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով:

2010 թ. մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգեւատրել է ՙՍրբ. Սահակ եւ Սրբ. Մեսրոպ՚ մեդալով:

Ի դեպ, մի քանի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել էր, որ ուսումնասիրում է ժողովրդական բժշկությունը ու, կարծես, գտել է մարդու` 300 տարի ապրելու գաղտնիքը: Բայց...

ՙԻրավունք՚  մեդիահոլդինգի խմբագրակազմը ցավակցում է լեգենդար մարդու հարազատներին եւ ընկերներին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում