livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

dekerՑեղասպանության հուշահամալիր այցելող հազարավոր մարդկանց շարքերը տարեցտարի համալրվում են օտարերկրացիներով: Վերջին տարիներին նրանց թվում է նաեւ ամերիկացի երգիչ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ, ով ոչ միայն այցելում է հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցում, այլ նաեւ ակապելլա կատարում իր խոսքերով եւ Արա Գեւորգյանի երաժշտությամբ «Ադանա» երգը: Այս անգամ էլ երգիչը ձեռնունայն չի եկել Հայաստան: Նախատեսված են մի շարք ծրագրեր ու անելիքներ, զուգերգեր ճանաչված երգիչ-երգչուհիների հետ:

- Ամեն անգամ հայ հանդիսատեսի հետ հանդիպում եք մենահամերգով, իսկ ա՞յս անգամ:

- Այս անգամ համերգ չի նախատեսվում, բայց աշնանը նախատեսվում է: Կարծում եմ` աշնանը մենահամերգով կհանդիպեմ հայ հանդիսատեսի հետ:

- Որքան գիտեմ, համերգներից մեկի ժամանակ ինչ-որ թուրք բոյկոտել է այն:

deker4- Դա 2009 թվականին Արա Գեւորգյանի համերգի ժամանակ էր` Հալեպում: Այն հյուրանոցի մենեջերը, որտեղ մենք հանգրվանել էինք, գիտեր, որ համերգ ունենք եւ մեզանից համերգի տոմս էր խնդրել: Հաջորդ օրը, երբ մենք պետք է հյուրանոցից հեռանայինք, նա իր զայրույթն արտահայտեց երաժիշտների ու Արա Գեւորգյանի հանդեպ եւ, իհարկե, «Ադանա» երգն էլ «ահավոր» երգ համարեց: Երբ փորձեցի միջամտել վիճաբանությանը եւ հանգստացնել իրավիճակը, այդ ժամանակ տեսա, թե նա ինչպես է քննադատում «Ադանա» երգը: Ես այնտեղ իրենց ասացի, որ ես հայ չեմ եւ ես եմ երգի խոսքերի հեղինակը, ու ինքս էլ կատարում եմ: Իսկ այդ երգում ոչ մի սխալ բան չկա: Այդ ժամանակ նա նորից ասաց, որ երգը շատ զզվելի է: Այդ ամենից հետո, երբ իրեն հարցրեցի, թե կարո՞ղ է մի բան նշել երգից, որը ճիշտ չէ եւ չի համապատասխանում իրականությանը, նա պարզապես զայրացավ ու, առանց որեւէ բան ասելու, հեռացավ:

- Լսել եմ, որ Ձեզ բազմիցս ճնշել են այն հիմնավորումով, որ, չլինելով հայ ինչո՞ւ եք երգում Հայոց ցեղասպանության մասին երգը:

- Իհարկե, երգը ես միշտ եմ կատարում ամեն տեղ եւ այն չեմ համարում միայն Հայկական հարց, դա ամբողջ մարդկության հարցն է: Իսկ ինչ վերաբերում է դեպքերին, ապա իմ կյանքում նման դեպքեր շատ են եղել, նույնիսկ սոցցանցերում եւ «Youtube»-ում ինձ թուրքերն ահաբեկում են` գրելով, որ կսպանեն, որովհետեւ ես պարզապես պրոպագանդում եմ Հայկական հարցը ու, իբր, ես հայկական սուտն եմ տարածում: Այդ ժամանակ ես միշտ մատնանշում եմ, որ ես հայ չեմ, ամերիկացի եմ, իսկ երգում եմ «Ադանա» երգը, որովհետեւ համարում եմ, որ ճիշտ եմ:

- Իսկ այդ սպառնալիքներից հետո, չե՞ք մտածում. «Ինչի՞ս է պետք. ես հայ չեմ, հայկական արմատներ չունեմ»:

- Ամեն մարդ պետք է պատասխանատվություն կրի այն հարցի նկատմամբ, թե ինքն ինչին է հավատում: Ամերիկացիներն ունեն մի շատ հայտնի ասացվածք. «Չարին իր հաղթանակի համար շատ բան է հարկավոր, իսկ լավ մարդուն հաղթանակի համար ոչինչ պետք չէ»:

deker2- Ի՞նչ կարծիք ունեք Հայոց ցեղասպանության ընդունման եւ չընդունման մասին: Ի՞նչ կոչով կդիմեք այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը:

- Իհարկե, Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եւ հենց «Ադանա» երգի իմաստն էլ դա է, որ տարածում գտնի երգը, եւ մի որոշում կայացնեն այդ հարցի շուրջ: Բազմիցս նշել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ, երբ մարդիկ խոսում են ցեղասպանության մասին, դրանք պարզապես խոսքեր են. հինգ րոպե անց կարող են մոռանալ, բայց, երբ ես երգում եմ իմ երգը` «Ադանան», որով ես պատմում եմ Հայոց ցեղասպանության մասին, սերնդեսերունդ այն կարող է անցնել:

- Ի՞նչ նոր համագործակցությամբ հանդես կգաք Արա Գեւորգյանի հետ:

-  Իհարկե կլինի նոր համագործակցություն. մենք պատրաստվում ենք նոր երգեր ձայնագրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015 թվականին: Այդ տարի Արա Գեւորգյանի հետ համերգային շրջագայություն ենք նախատեսում աշխարհով մեկ: Բացի այդ, «Ադանա» երգը 2015 թվականին պետք է կատարվի` հնչի աշխարհի 15 երկրում, որպեսզի հիշատակվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում