livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

eurotesilԻնչպես հայտնել է dia.az-ը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը (ԱԱՆ) չվստահելով` Բաքվում մայիսին անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթի կազմակերպիչները մրցույթի անվտանգության ապահովման հարցում օգնություն են խնդրել ԱՄՆ-ից եւ Իսրայելից: Այդ գործում հիմնական ծանրությունն ընկնում է Իսրայելի հետախուզության վրա: Կայքի աղբյուրը հայտնել է, որ ոստիկանական ուժերը հիմնականում զբաղված են անվտանգության արտաքին մասի ապահովմամբ, ինչում որեւէ խնդիր չկա, բայց տվյալ դեպքում խոսքը հետախուզության տեսակետից անվտանգության ապահովման մասին է: ՙՎահաբականներն ու իրանամետ ուժերը պաշտոնապես սպառնալիքներ են հնչեցրել, եւ մրցույթի ժամանակ նրանց կողմից սադրանքների հնարավորությունը շատ մեծ է: Արդեն մեկ ամիս է` Իսրայելի հատուկ ծառայությունների մարմինները Բաքվի հետ համագործակցում են ՙԵվրատեսիլ-2012՚-ի անվտանգության ապահովման հարթությունում, եւ Թել Ավիվից Ադրբեջան է ժամանել մեծ գործակալական խումբ՚,- հայտնել է նույն dia.az-ը:

Իսկ Ադրբեջանի վահաբականները սպառնացել են Գյանջայում սպանված իրենց ընկեր Վյուգար Փադարովի վրեժն առնել մայիսին Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚-ի ժամանակ` քիմիական զենք օգտագործելով եւ մարդկանց դանակահարելով:

Այս մասին վահաբականները հայտարարել են իրենց ՙUmma՚ (մարգարեի հավատացյալներ) կայքում:

Իրենց ընկերոջ մահվան կապակցությամբ Ադրբեջանի դեմ վրեժով լցված վահաբականները հայտարարել են. ՙԵվրատեսիլը՚ մահմեդականների համար վախենալու երազ է: Ամոթ չունեցողներն ու սատանայի կողմնակիցները չկարծեն, թե մեր նահատակների հանգստավայր Ադրբեջանում կարող են ազատորեն շարժվել: Նրանց նկատմամբ հարձակումներ են կազմակերպվելու: Ո°չ ՙՄոսսադը՚, ո°չ ՄԻ-6 ինքնաթիռները, ո°չ էլ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը չեն կարողանալու օգնել նրանց: Ոչ մի զենք եւ պայթուցիկ չի օգտագործվելու: Մենք բավարարվելու ենք քիմիական զենքով եւ դանակներով՚:

Իսկ faktxeber.com-ը հայտնել է, որ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է Բաքվի ՙԵվրատեսիլ՚-ի ժամանակ հնարավոր ահաբեկչական ակտերի մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կայքի Ադրբեջանի բաժնում մայիսին Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթի հետ կապված քաղաքացիներին ուղղված հանձնարարականներ եւ  զգուշացումներ են հրապարակվել. ՙԱդրբեջանը կանգնած է ահաբեկչական վտանգի առաջ: Հնարավոր է` հարձակումներ կատարվեն քաղաքացիական օբյեկտների, օտարերկրացիների համար նախատեսված հյուրանոցների, ռեստորանների, բարերի վրա: Մենք պարտավոր ենք զգուշացնել ձեզ այս մասին, իսկ դուք պետք է անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկեք: Այս հայտարարությունն անելիս նկատի ենք ունեցել ահաբեկչական հարձակումների վերաբերյալ ԱՄՆ զեկույցները: Հայտնում ենք, որ Բաքվում հնարավոր է հարված հասցվի նաեւ ԱՄՆ-ի շահերին՚:

Ահա այսպիսի վտանգներ է պարունակում իր մեջ Բաքվում անցկացվելիք ՙԵվրատեսիլը՚, եւ մենք կցանկանայինք հարց ուղղել եվրոպական երկրներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի ՙԵվրատեսիլն՚ անցկացվի Բաքվում` սա± է ձեր ուզածը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում