livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

bocelliԱպրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում  կայացավ աշխարհահռչակ տենոր ԱՆԴՐԵԱ ԲՈՉԵԼԻԻ համերգը: Երգչին նվագակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ՙՀովեր՚ երգչախումբը: Հանրահայտ երգիչը  կատարեց հայտնի արիաներ իտալական օպերաներից: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի եւ ՙԵրեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք՚ ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Երբ համերգից անցել էր ընդամենը 10-15 րոպե, մեծ թվով երիտասարդներ լքում էին Ազատության հրապարակը. երեւի պատկերացում չունեին, թե ով է Բոչելին, եւ եկել էին պարզապես իրենց ցույց տալու: Իսկ երբ զգացին, որ իրենց ճաշակի երաժշտություն չէ, գնացին որեւէ տեղ իրենց սիրելի Արմենչիկին լսելու: Բայց բավականին շատ հանդիսատես մնաց հրապարակում եւ մեծ հաճույքով լսում ու ծափահարում էր աշխարհահռչակ երգչին: Այսինքն` քիչ չեն լուրջ երաժշտության սիրահարները, եւ նրանց բանակն ավելացնելու համար հարկավոր է եթերից, բեմերից հեռացնել անճաշակ երգերն ու երգիչներին, կազմակերպել նման կարգի համերգներ:

Ավարտին Բոչելին կատարեց Էլվիս Փրեսլիի I Can't Help Falling In Love With You,  ինչպես նաեւ իր հանրահայտ` Time to say goodbye հիթը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում