livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

systemԿալիֆոռնիական KROQ ռադիոկայանին տված հարցազրույցում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ղեկավար, հայտնի երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ մասնավորապես նշել Է, որ խմբի անդամները տվյալ պահին զբաղված են իրենց անհատական կարիերայով եւ չեն պատրաստվում վերամիավորվել` վստահություն հայտնելով, թե ՙերբեւէ մենք կգրենք ինչ-որ բան միասին՚:

System of a Down-ն առայժմ նոր ալբոմի վրա չի աշխատում: ՙՄեզնից յուրաքանչյուրն առանձին ինչ-որ բան է անում: Չեմ կարծում, որ դրա ետեւում ինչ-որ բան կա, կյանքում ոչինչ հավերժ չէ: Տվյալ պահին մենք միայն վայելում ենք միմյանց ներկայությունը համազգային շրջագայությունների ժամանակ՚,- ասել է նա:

Երեւի նրա երաժշտության երկրպագուները (ու ոչ միայն նրանք) լավ գիտեն Սերժ Թանգյանի քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության մասին: Իհարկե, հայ հանրությանը երգիչը հայտնի է ավելի շատ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բազմաթիվ քայլերով: Եվ երգիչն այս անգամ էլ չի շրջանցել Ցեղասպանության թեման` մասնավորապես նշելով, որ իր ՙքաղաքական զարթոնքը տեղի է ունեցել պատանեկան տարիներին՚: Հենց այդ ժամանակ է Ս. Թանգյանը հասկացել   ՙԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտման ողջ երեսպաշտությունը՚ եւ երկար է մտածել, թե ՙինչպես է ճշմարտությունը ճնշվում աշխարհաքաղաքական շահերի եւ քաղաքական կապիտալի համար՚:

Վերջում հավելենք, որ մեր հայրենակցի անհատական` ՙHarakiri՚ ալբոմը թողարկվելու է հուլիսի 10-ին:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում