livemarks sitemap
Երկուշաբթի, Նոյեմբերի 18, 2019

eurovisionԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, EBC-ի լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն ԱՆՆԻԿԱ ՆԻԲԵՐԳ-ՖՐԱՆԿԵՆՀԱՈՒԶԵՐԸ հայտնել է, որ Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում մայիսին կայանալիք ՙԵվրատեսիլ-2012՚ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար:

Իսկ նման որոշում կայացվել է Հեռուստատեսային խորհրդի եւ ռեֆերենտային խմբի կողմից` գործն ուսումնասիրելուց հետո: Արդյունքում` Հայաստանը պետք է ոչ միայն մուծում կատարի մրցույթի համար, այլ նաեւ դրա 50 տոկոսի չափով էլ տուգանք վճարի: Սակայն նա չի նշել մուծումի չափը: Ըստ խոսակցությունների, մոտավորապես 300 հազար եվրո գումար է: Բայց դա դեռ բոլորը չէ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի մրցույթի եզրափակիչը ՙուղիղ եթերում եւ առանց ընդհատումների՚, իսկ մերժման դեպքում ՙկարող է զրկվել 2013 թ. մրցույթին մասնակցելուց՚:

Այդ երկար-բարակ ազգանունով տիկինը (գուցե օրիո՞րդը) նման որոշումը հիմնավորել է այսպես. ՙԳոյություն ունի կանոնակարգ, եւ որոշակի ժամկետից հետո երկիրը, ով ցանկություն կհայտնի մասնակցել մրցույթին, չի կարող փոխել իր որոշումը՚: Նա ընդգծել է, որ հենց այդպես է եղել Հայաստանի դեպքում. հրաժարվելու մասին հայտարարել են, ՙերբ բոլոր ժամկետներն անցել էին՚:

Երեւի ընթերցողը կհիշի, որ Բաքվի ՙԵվրատեսիլին՚ մասնակցելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք հենց այն օրվանից, երբ 2011 թվականի մրցույթում ՙհաղթեցին՚ Ադրբեջանի ներկայացուցիչները: Ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս կրկնել այն. այնպիսի երկրում, որտեղ ամենուր ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ ֆաշիստական մեթոդներով հակահայ քարոզչություն է իրականացվում ամենաբարձր պետական մակարդակով, որի հետեւանքով թուրքի յաթաղանը կացնով ու նաեւ ժամանակակից զենքով փոխարինած ազերիի ձեռքով սահմաններում հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, չի կարելի որեւէ մրցույթ անցկացնել: Եվ Հայաստանը միջազգային հանրությանը պետք է ներկայացներ վերոնշյալը, ինչպես նաեւ այն փաստը, որ այդ քաղաքում տարիներ առաջ հայերի ցեղասպանություն է իրականացվել, պետք է հանդես գար համապատասխան հայտարարությամբ ու անմիջապես հրաժարվեր մրցույթին մասնակցելուց: Մինչդեռ բոլորովին էլ այդպես չեղավ. Հ1-ը մասնակցության հայտ ներկայացրեց եւ միայն հայտնի երգիչ-երգչուհիների հայտարարությունից հետո հրաժարվեց Բաքու մեկնելուց: Սա հարցի, այսպես ասած, քաղաքական կողմն է, իսկ որ մրցույթն, ամեն դեպքում, ավելի շատ քաղաքական է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դրա մասին են վկայում թե° ժյուրիի որոշումները, թե° տարբեր երկրների քվեարկությունները, որոնք հիմնականում ներառում են քաղաքական համակրանք կամ հակակրանք այս կամ այն երկրի նկատմամբ:

Մոռանանք մրցույթի քաղաքական կողմի մասին եւ փորձենք անդրադառնալ դրա, այսպես ասած, մակարդակին, որակին, ինչպես նաեւ` բարոյական կողմին: Հաճախ մրցույթին մասնակցող շատ հայտնի երգիչ-երգչուհիները մեծ  դժվարությամբ են անցնում եզրափակիչ փուլ, էլ չենք խոսում հաղթելու մասին: Բացի այդ, դժվար է կողմնորոշվել երգիչ-երգչուհիների, այսպես ասած, կողմնորոշման հարցում, ու պատահական չէ, որ գեյ-շքերթներն այդ մրցույթի անբաժան մասն են կազմում:

Այս բոլորը հաշվի առնելով` արդեն որերորդ անգամ շատ բնական հարց է ծագում` ո±ւմ է պետք նման մրցույթը, ի±նչ է այն մեզ տալիս: Երեւի ընդամենը մրցույթին մասնակցող երգիչ-երգչուհիներն օգտագործում են հարմար պահը եւ զբաղվում իրենց գովազդով, արտասահմանյան մի շարք երկրներում իրենց ՙռասկրուտկա՚ անելով:

ՄԵԶ ԱՅՍՊԻՍԻ ՙԵՎՐԱՏԵՍԻԼ՚ Է ՊԵՏՔ

Կան շատ ավելի պատասխանատու, ավելի լուրջ երաժշտության մրցույթներ, եւ, օրինակ, ուրախալի է, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք ՙՊատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012՚-ի կիսաեզրափակչին: Այն անցկացվում է երկու տարին մեկ: Դրան կարող են մասնակցել 15-19-ը տարեկան պատանի երաժիշտներ, ովքեր պետք է ներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարվող ստեղծագործություններ: Երաժշտական գործիքի սահմանափակում չկա: Հաղթողին որոշելու է 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մեր երկիրը մրցույթում ներկայացնում է 15-ամյա վանաձորցի քանոնահար Նարեկ Կազազյանը, ում թեկնածությունն առաջարկել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՙԵվրատեսիլի՚ հայկական պատվիրակության քչախոս ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նշենք, որ Ն. Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է ՙԾագող աստղեր՚ փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ առաջին տիկնոջ կողմից: 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է ՙՊատանի վիրտուոզ՚ հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:

Մայիսի 6-ին եւս կկայանա կիսաեզրափակիչ փուլ, եւ երկու կիսաեզրափակիչներից հետո եզրափակիչ պետք է անցնի ու մայիսի 11-ին մրցի ընդամենը 7 կատարող:

Ն. Կազազյանը կիսաեզրափակչում կներկայացնի Ծովինար Հովհաննիսյանի ՙԷքսպրոմտը՚, Նիկոլո Պագանինիի ՙՎենետիկյան պարահանդեսը՚ եւ Խաչատուր Ավետիսյանի ՙԱնընդհատ շարժումը՚, իսկ եզրափակչում կնվագի Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում