livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

19-ամյա ամերիկուհի Էնալայզ Հարներին մեղադրանք է ներկայացվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար:

Այս դեպքը տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում: Հարբած Էնալայզը վիճել էր մոր հետ եւ կծել էր… շանը: Մարդա-գազանային բղավոցներ լսելով, ՙհամերաշխ՚ եռյակի հարեւանները ահազանգել էին ոստիկանություն: Ժամանած ոստիկանները հայտնաբերել էին անգլիական բուլդոգին` մեջքին կծածի երեք հետքերով: Ազնվական շունը պարտքի տակ չէր մնացել եւ կծել էր իրեն կծող տիրուհուն: Կենդանու գործողությունները բնականաբար կվորակվեն որպես ՙհամաչափ ինքնապաշտպանություն՚, իսկ Էնալայզ Հարները մինչեւ դատական լսումները ազատության մեջ մնալու համար 3 հազար դոլար գրավ էր վճարել: Հասկանալի է, որ այդ գումարը վճարվել էր ընտանեկան բյուջեից: Միգուցե դրանով է պետք բացատրել այն հանգամանքը, որ իր դստրիկի ճանկռտոցից տուժած մայրը, ՙի տարբերություն՚ շան, չէր բողոքել երիտասարդ կնոջ գործողությունների առնչությամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում